Դոն Պիպոյին կալանավորեցին

Քրեական հեղինակությանը կալանավորեցին 2 ամիս ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ Արթուր Ասատրյանին կալանավորելու որոշում ընդունեց։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ 

Արթուր Ասատրյանը «Դոն Պիպո» մականունով հայտնի քրեական հեղինակություն է։

СНБ Армении. Архивное фото - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգոյանին ու Դոն Պիպոյին ձերբակալեցին. հայտարարություն

Հիշեցնենք` հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու տեղի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, որը հայտնի է «Դոն Պիպո» մականունով։ Երկուսն էլ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала