Հերթը հասավ ջրին. կառավարությունը մտադիր է նվազեցնել ջրի սակագինը

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցВода из под крана
Вода из под крана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում խմելու ջրի մատակարար «Վիոլա Գրուպ» ընկերության հետ կառավարությունը քննարկել է անապահով խավերին էժան ջուր վաճառելու հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ու «Վիոլա Գրուպ» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մալիկա Գենդուրին քննարկել են անապահով խավերի համար խմելու ջրի սակագինը նվազեցնելու հնարավորությունը։ Այս մասին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Министр энергетических инфраструктур и природных ресурсов Армении Артур Григорян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի անապահով քաղաքացիների համար լույսի գինը կարելի է մեկ քառորդով նվազեցնել. նախարար

«Մեր համագործակցության նպատակն է բնակչությանն ապահովել որակյալ ջրամատակարարմամբ, բարելավել ջրամատակարարման ծրագրերը, ինչպես նաև աուդիտորական ծրագրերի ուսումնասիրությունների միջոցով հետևել արձանագրված արդյունքներին»,– գրել է նախարարը` հավելելով, որ «Վիոլա Գրուպ»-ի հետ համագործակցությունը լինելու է շարունակական։

Հիշեցնենք` մինչ այդ կառավարությունն արդեն անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման որոշում էր կայացրել։ Այն ուժի մեջ կմտնի ս.թ. հուլիսի 1-ից։ Նրանց համար սակագինը կնվազի 10 դրամով, ներկայիս ցերեկային` 40 և գիշերային 30 դրամ սակագնի փոխարեն նրանք կվճարեն համապատասխանաբար` 30 և 20 դրամ 1 ԿՎտ/ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց։ Արժեքի մնացած հատվածը կկոմպենսացնի ՀԷՑ–ը` իր շահույթներից։

Լրահոս
0