«Նա կենդանի է, նրանք թուլաներ են». պատգամավորները խոսեցին գեներալ Մանվելի գործի մասին

© Sputnik / Asatur Yesayants / Депутат НС Армении Наира Зограбян
Депутат НС Армении Наира Зограбян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գեներալին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից զենք և ԶՈւ այլ գույք հափշտակելու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Այդ մասին հայտարարել են բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները արտահերթ նիստում։

Բոլորին իրենց պերճախոսությամբ և զգացմունքային պոռթկումով խամրեցրին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները։

— Շատ զարմանալի է, տարիներ շարունակ այդ կենդանին պատանդ է վերցրել ողջ Էջմիածինը, որևէ մեկը առանց նրա թուլաների իրավունք չունի շնչելու, անգամ Էջմիածնի գերակշռությունը պետք է կրեր Մանվելի անունը: Սա ողբերգություն է, որ ականատես ենք լինում, մարդը, որին տրվել է Արցախի հերոս պարգևը, կլինի՞ պրիմիտիվ, էժանագին, ջեբկիր,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

— Գողացվեց հոգի, դուխ, սիրտ, արցունք, որը թեկուզ փող, պահածո, գուլպա, շապիկ, զենք, սնունդ և միջոց չունեցող երեխաները դրել էին նամակների մեջ: Էդ դուխն ու ոգին պիտի ստանային զինվորները: Կա՞ արդյոք պատիժ՝ արցունք գողանալու համար, — ասաց խմբակցությունից Զոհրաբյանի գործընկեր Տիգրան Ուրիխանյանը։

Спикер Национального собрания РА Галуст Саакян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի հետ քննարկվել է Մանվել Գրիգորյանի հարցը. Գալուստ Սահակյան

Մյուս պատգամավորներն ավելի զուսպ էին։ «Ելք» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց` ավելի լավ կլիներ, որ գեներալն ինքը հրաժարվեր մանդատից և քննության ընթացքում օգտվեր իր խմբակցության քաղաքական աջակցությունից։ «Գրիգորյանի արարքն անթույլատրելի է, բայց պետք է ղեկավարվել ոչ թե անձնական վրեժով, այլ միայն օրենքով», —նշեց նա։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ հարցը չի սպառվում միայն գեներալ Գրիգորյանով։

Նախկին իշխանությունների օրոք այդպես էլ վարվել են տասնյակ մարդիկ. ինչ-որ մեկը բացահայտ կերպով, մյուսը` օտարի աչքից հեռու։ Այդ մարդիկ իրենց համար ստեղծել են պետություն պետության մեջ, ինչն անթույլատրելի է։

Լրահոս
0