Մոսկվայում կքննարկեն ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մանրամասները

© Sputnik / Сергей Мальгавко /  / Անցնել մեդիապահոցЗенитный ракетный комплекс С-400 "Триумф"
Зенитный ракетный комплекс С-400 Триумф - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՕՊ միացյալ համակարգի հիմնական խնդիրը Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության գծով մարտական հերթապահություն կազմակերպելն ու իրականացնելն է։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հունիսի 19-21-ը Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված  համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման ու կանոնակարգերի մշակման աշխատանքային քննարկումներին: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Армен Ашотян на специальном заседании парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նախիջևանի սահմանին տեղի ունեցածի մասին պետք է իմանան ՀԱՊԿ–ում. Աշոտյան

Հիշեցնենք` Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:

Միավորված համակարգի հիմնական խնդիրը մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումն է Կովկասի հավաքական անվտանգության տարածաշրջանում, ինչպես նաև միավորված համակարգի սպառազինության և ռազմատեխնիկայի մշտական պատրաստության ապահովումը:

Լրահոս
0