Համալսարանական հիվանդանոցում կնվազեցվեն սրտի ստենտավորման գները

© Sputnik / Asatur Yesayants / Медицинский Университет им. Гераци
Медицинский Университет им. Гераци - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը նվազեցնում է սրտի ստենտավորման գները

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Առողջապահության նախարարության և Բժշկական համալսարանի համագործակցությունը հերթական արդյունքն է տալիս։  Հունիսի 20-ից  համալսարանական հիվանդանոցում  սրտի ստենտավորման գները կնվազեն: Այս մասին տեղեկացնում են ԵՊԲՀ–ից։

Интерактивная выставка в рамках научного фестиваля «РУСАЛ ФЕСТИВАL #Наука» - Sputnik Արմենիա
21-րդ դարի բժշկությունը Հայաստանում. մաշկի, օրգանների ստացումը՝ մեր բժիշկների ձեռքերում է

Որոշումը կայացնելիս հաշվի է առնվել  մի քանի հանգամանք։ Նախ` բնակչության մեջ ինտերվենցիոն սրտաբանական ծառայություններից օգտվելու պահանջարկն է ավելացել։ Հետո` վերոնշյալ ծառայությունները հանրապետությունից դուրս ավելի մատչելի են և շատ դեպքերում քաղաքացիները գերադասում են այդ բուժօգնությունը ստանալ արտերկրում։

Նախարարության և ԵՊԲՀ համագործակցության հիմքում դրված է մեկ նպատակ՝ բնակչության համար ապահովել ինվազիվ սրտաբանական ծառայության մատուցման մատչելիություն: Հերացու անվան բժշկական համալսարանից երաշխավորում են, որ գների նվազեցումը կապված չէ որակի փոփոխության հետ:

Врачи кардиологического отделения - Sputnik Արմենիա
Բժիշկ Մովսեսյանը երեխայի սրտի բացառիկ վիրահատություն է արել Ռուսաստանում

Համագործակցության արդյունքում ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում սրտի ստենտավորման համար նոր գները կգործեն հունիսի 20-ից: Նշենք, որ 1 դեղապատ ստենտը նախկին 1.100.000 ՀՀ դրամի փոխարեն կարժենա 1.000.000 ՀՀ դրամ, 2 դեղապատ ստենտի արժեքը 1.550.000-ի փոխարեն կկազմի 1.450.000 ՀՀ դրամ, իսկ 3 ստենտի դեպքում հիվանդը կվճարի 1.900.000 ՀՀ դրամ, հին սակագնի՝ 2.000.000 դրամի փոխարեն:

Լրահոս
0