Փախստականների 30-ամյա խնդիրը. Նիկոլ Փաշինյանին են ուղղված հարյուր հազարավոր հայացքներ

© AFP 2020 / WOJTEK DRUSZCZСемья армянских беженцев из Азербайджанской ССР
Семья армянских беженцев из Азербайджанской ССР - Sputnik Արմենիա
Հայաստանում փախստականների արդեն երրորդ սերունդ է ծնվում, բայց նրանց սոցիալ–տնտեսական խնդիրները մնում են չլուծված։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Մենք Ադրբեջանի Բանանց գյուղում էինք ապրում, երեք երեխա էինք։ Մի օր հայրս եկավ, բոլորիս հավաքեց ու նույն գիշերը բեռնատարով հասանք Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Մարիամ Ավագյանը` հիշելով, թե իրենց ընտանիքն ինչպես է փախչել Ադրբեջանից։

«Ո՛չ տուն էր վարձել, ո՛չ նախապատրաստվել էր, վերցրինք այն, ինչ այդ պահին կարող էինք, ու եկանք Հայաստան։ Երևանում Նորքի սեփական տներից ինչ-որ խրճիթում գետնին քնեցինք, լույսը բացվեց, հայրս գնաց վարձով տուն փնտրելու»,- ասաց նա` հավելելով, որ իրենք Ադրբեջանից փախել են զանգվածային տեղահանություններից շատ ավելի վաղ։

Հետո արդեն հայրը պատմել էր, որ նախորդ գիշերը գիշերային հերթափոխի ժամանակ լսել է, թե ինչպես են ադրբեջանցի գործընկերներից մեկը մյուսին ասում, որ պատրաստվում է սպանել իրեն։

Այսօր Մարիամ Ավագյանն Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողն է, տարիներ շարունակ փորձում է աջակցել բախտակից հայրենակիցներին։

© Sputnik / Nelli DanielyanՄարիամ Ավագյան
Мариам Авагян - Sputnik Արմենիա
Մարիամ Ավագյան

Հայաստանում փախստականների արդեն երրորդ սերունդ է ծնվում, բայց նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները մնում են չլուծված։

«Պետությունը հաշվառել է միայն սոցիալական տներում` հանրակացարաններում, ժամանակավոր կեցավայրերում բնակվածներին։ Իսկ նրանք, ովքեր ժամանակին բնակարաններ են վարձել, ու նրանց երեխաները, որոնք հիմա մեծացել, ընտանիք են կազմել, շարունակում են փախստական մնալ, բայց պետությունը նրանց մասին ոչ մի տվյալ չունի»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այս պայմաններում արտերկրում գտնվող փախստականների կարգավիճակի ու իրավունքների մասին խոսելն անգամ ավելորդ է։

Северный проспект. Ереван - Sputnik Արմենիա
Փախստականների համար Հայաստանն ամենահյուրընկալ ու ապահով երկիրն է

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը փախստականների ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև իրավական խնդիրների համար մեղադրում է ՀՀ նախկին իշխանություններին։

«Նրանք, ում 1988թ-ին սպանել են Բաքվում, Սումգայիթում, մինչ օրս համարվում են խուլիգանության հետևանքով սպանվածներ։ Նրանց ընտանիքները, ժառանգները ոչ մի հատուկ կարգավիճակ չունեն`ո՛չ սոցիալական կարգավիճակ, ո՛չ էլ խոցելի խմբի»,- ասում է Ալավերդյանը` հավելելով, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում ու դրանից հետո էլ չի կարողացել ՀՀ իշխանություններին համոզել` ընդունել իրավական փաստաթուղթ, որ ադրբեջանահայության նկատմամբ տեղի ունեցածը 1915թ-ի Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության շարունակությունն է` արդեն Ադրբեջանի կողմից։

«Սա մեր ամոթն է,- ասում է Ալավերդյանը,- 1990թ-ին ԱՄՆ 4 սենատորների որոշում կա, որոնցի մեկը Ջոն Քերրին է, ԵՄ որոշում կա, կա բաց նամակ, որտեղ գրված է «20-րդ դարում երկրորդ անգամ հայության վրա կախվել է Ցեղասպանության վտանգը»։ Այսքանից հետո իմ 5 տարվա խորհրդարանական գործունեության ընթացքում ես այդպես էլ չհասա նման մի փաստաթղթի ընդունման»։

Հայաստանում նման քաղաքականության հիմքը նա համարում է 1990թ-ը, երբ ՀՀ նորանկախ երկրի քաղաքական իշխանությունը սկսեց հանդիպումներ ունենալ Ադրբեջանի ազգային ճակատի ներկայացուցիչների հետ, որոնք Ալավերդյանի համոզմամբ, իրենք են սկսել ու իրագործել Ադրբեջանի հայության նկատմամբ ջարդերը։

«ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանն այս տարիների ընթացքում ոչ մի առաջարկ չի ներկայացրել»,- ասում է Ալավերդյանը` հույս հայտնելով, որ Հայաստանի նոր իշխանությունն այս ավանդույթի շարունակողը չի լինելու։ Լավատեսության առիթ են դարձել Նիկոլ Փաշինյանի` Արցախյան հիմնախնդրի կարգավորման ու դրա ձևաչափի մասին հայտարարությունները։

Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Այս տարի լրանում է Ադրբեջանում հայազգի բնակչության նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների ու տեղահանության 30 տարին։ Փախստական եզրույթը Հայաստանում շարունակում է արդիական մնալ։

Պաշտոնական տվյալներով` 80-90-ական թվականներին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 361 000 հայ կամ միջին հաշվով 92 000 ընտանիք։ Սակայն Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը մի առիթով հայտարարել է, որ միայն Բաքվում շուրջ 500 000 հայ էր բնակվում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն