00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիայի դեմ Փաշինյանի գործողությունների արդյունավետությունը մեկնաբանում է Մարկեդոնովը

© Sputnik / Asatur YesayantsПлощадь Республики (22 апреля 2018). Ереван
Площадь Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղմկահարույց բացահայտումները, պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը ՀՀԿ–ին իշխանությունից վերջնականապես դուրս մղելու լայնածավալ գործողության մի մասն են։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի իշխանությունների գործողությունները կոռուպցիայի դեմ և ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ներկայացուցչի կալանքը պետք է դիտարկել որպես «թավշյա հեղափոխության» շարունակություն, որպես հասարակության որոշակի շերտերի սպասումներն արդարացնելու նոր կառավարության փորձ։ 

Полиция Армении обыскала дома воров в законе - Sputnik Արմենիա
Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների տները. տեսանյութ

Այդ մասին Sputnik Արմենիային ասաց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի (ՌՊՀՀ) արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով աղմկահարույց բացահայտումները և, մասնավորապես, ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելը։

«Հույսեր կան, որ նոր իշխանությունը նոր ցախավել է, որը կսրբի ամբողջ կոռուպցիան, բոլոր բացասական երևույթները, որոնք այդքան անհանգստացնում են հասարակությանը։ Իշխանությունն ազդանշան է տալիս այն մասին, որ մենք կատարում ենք մեր խոստումը, իհարկե, բոլորին միանգամից չենք կարող, բայց ինչ–որ բանից պետք է սկսել։ Վերջին օրերին ուժայինների գործողությունները հարվածում են ՀՀԿ–ի դիրքերին, որը մինչև հիմա խորհրդարանի ամենամեծ խմբակցությունն է», – ասաց Մարկեդոնովը։

Բայց կա նաև երկրորդ ասպեկտը` ոչ պակաս կարևոր, դա համակեցության փորձ է, իշխանությունում վառ արտահայտված քաղաքական հակառակորդների համագործակցություն։ Նման երկիշխանության որոշակի փորձ կա Վրաստանում, երբ նախագահ էր Միխայիլ Սահակաշվիլին, բայց կառավարությունն արդեն Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանքի» ձեռքերում էր։

Ինչպես կարծում է Մարկեդոնովը, վրացական սցենարի որոշակի կրկնություն եղել է Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը բախվում են որոշակի սահմանափակումների։

«Կառավարությունը ժամանակավոր է, բազմակազմ։ Այն գործում է ցայտնոտի պայմաններում, երբ բոլորն ինչ–որ հրաշքի են սպասում։ Իսկ արագ հրաշք չի լինի, և կառավարությունը դա հիանալի հասկանում է։ Այդ իրավիճակում փորձեր են ձեռնարկվում աստիճանաբար հեռացնել ասպարեզից իշխանական նախկին կուսակցությունը։ Դա տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքապետարանի, դիվանագիտական կորպուսի վրա ճնշում գործադրելու օգնությամբ», – ասաց նա։

Մեր զրուցակիցը համոզված է, որ Վրաստանում համակեցության հույսերը չեն արդարացել, և Հայաստանում նույնպես դժվար թե ստացվի։ Հետխորհրդային համատեքստում ցանկացած համակեցություն թուլության նշան է։

Александр Саргсян - Sputnik Արմենիա
Ինչ առնչություն ունի «Սեքյուրիթի դրիմի» հետ 3-րդ նախագահի եղբայրը. պատմում է տնօրենը

«Մենք բոլորս դուրս ենք եկել մեկ խորհրդային շինելի տակից։ Ինձ համար, օրինակ, շատ տարօրինակ է, երբ փորձագետները` թե՛ մեր, թե՛ արևմտյան, անկեղծորեն հավատում են, որ շինելի մի մասը` վրացականը, ուկրաինականը կամ հայկականը, կարող է մյուսներից ավելի հարուստ, ժողովրդավարական դառնալ։ Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ եթե Արևմտյան Եվրոպային ժողովրդավարություն ձևավորելու համար պահանջվել է 100-200 տարի, ապա Հայաստանը, Ռուսաստանը կամ Ուկրաինան կարող են հաղթահարել այդ ուղին 15 տարում։ Պատմության դեպքում խորամանկելն անհնար է», – ասաց Մարկեդոնովը։

Վերադառնալով հայկական իրողություններին` քաղաքագետը հավելեց, որ Փաշինյանի կառավարության համար հիմա կարևոր է ժամանակ շահելը` արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ցույց տալ, որ ինչ–որ բան անում են։ Նրա խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարում «հեծելազորային հարձակումները», անշուշտ, ազդեցիկ են, բայց արդյունավետ չեն, քանի որ խնդիրը համակարգային բնույթ է կրում։

Լրահոս
0