Վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է բացահայտել ՊՆ–ում. Սանասարյան

© Sputnik / Asatur Yesayants / Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян и начальник полиции Валерий Осипянн на заседании правительства (8 июня 2018). Еревaн
Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян и начальник полиции Валерий Осипянн на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դավիթ Սանասարյանը խոստանում է` պատժվելու են բոլոր մեղավորները, բայց անուններ չի հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Մենք ուզում ենք, որ ՊՆ-ն լինի «մաքուր», ուժեղ, և այն մսխումները, որ տեղի են ունեցել, վերադարձվեն բյուջե և պաշտպանության նախարարություն, այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պաշտպանության ոլորտում բացահայտված չարաշահումների փաստերին, ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Նա հայտնեց, որ ծառայությունը ՊՆ-ում ստուգումներ է իրականացնում և արդեն իսկ չարաշահումներ է բացահայտել, բայց թե ինչ չարաշահումներ ու ինչ ծավալի, չցանկացավ բացել փակագծերը։

«Ես չեմ ուզում ասել` խոշոր են, թե ոչ։ Մինչև ինֆորմացիան չճշտվի, ես հրապարակումներ չեմ անելու»,- ասաց նա` հավելելով, որ ձեռք բերված տվյալները ծառայությունը ներկայացնելու է վարչապետին, նա էլ որոշելու է դրանց հետագա իրավասությունը։

Սանասարյանը ձեռնպահ մնաց նաև անուններ հրապարակելուց։

Ինչ է փնտրել ոստիկանությունը Սեքյուրիթի դրիմում. Վալերի Օսիպյանի պատասխանը

«Եթե չլինեին այդպիսիք, մենք հիմա բոլորովին ուրիշ երկիր կունենայինք, և հեղափոխությունը տեղի չէր ունենա։ Բայց քանի որ տարիներ շարունակ պետական միջոցները մսխվել են, մենք հիմա պետք է վերջը դնենք դրա»,-ասաց Սանասարյանը։

Նա չհերքեց, որ իր ղեկավարած կառույցն ուսումնասիրություններ է իրականացնելու բոլոր կառույցներում, այդ թվում` ՊԵԿ-ում ու ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում։

Լրահոս
0