ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանի դին։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` հունիսի 22–ին։
Ըստ նախնական տեղեկությունների` զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։
Shamshyan.com-ի տեղեկություններով` մահացած զինծառայողն Արմավիրի մարզից է։