«Տարոն Մարգարյանը պետք է հեռանա». մարդկանց բորբոքել է աղմկահարույց տեսանյութը

© Sputnik / Aram Nersesyan / Демонстранты требуют отставки мэра перед зданием городской администрации (25 июня 2018). Еревaн
Демонстранты требуют отставки мэра перед зданием городской администрации (25 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքապետի բազմամիլիոնանոց ունեցվածքի մասին տեսանյութը մարդկանց ստիպել էր կրկին հավաքվել քաղաքապետարանի մոտ և պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Կրքերը հանդարտվեցին այն ժամանակ, երբ «գործին խառնվեց» Փաշինյանի օգնականը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Այսօր առավոտից ակտիվիստների մի խումբ փակել էր քաղաքապետարանի մուտքը։ Նրանք պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Բողոքի ցույցի պատճառ էր դարձել FACT TV-ի հրապարակած տեսանյութը, որում հեղինակները պնդում են` քաղաքապետը միլիոններ ու դղյակներ ունի, որոնց գումարվում են ընտանիքի անդամների անուններով գրանցած ճոխ առանձնատները, պտղատու այգիները և տաքսի ծառայությունները (որոնք պատկանում են նրան կամ մտերիմներին ու հարազատներին)։

Ակտիվիստները կարծում են, որ Մարգարյանը այդ պաշտոնում մնալու իրավունք չունի, իսկ տեսանյութում նշված տեղեկությունը պետք է հետաքննեն իրավապահ մարմինները։

© Sputnik / Aram Nersesyan / Բողոքի ցույց
Բողոքի ցույց - Sputnik Արմենիա
1/3
Բողոքի ցույց
© Sputnik / Aram Nersesyan / Բողոքի ցույց
Բողոքի ցույց - Sputnik Արմենիա
2/3
Բողոքի ցույց
© Sputnik / Aram Nersesyan / Բողոքի ցույց
Բողոքի ցույց - Sputnik Արմենիա
3/3
Բողոքի ցույց
1/3
Բողոքի ցույց
2/3
Բողոքի ցույց
3/3
Բողոքի ցույց

Ցուցարարներին էր միացել նաև Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով` քաղաքապետի հսկայական ունեցվածքն իր համար գաղտնիք չէր։ Նա դեռ անցյալ տարի հանրության ուշադրությունը հրավիրել է քաղաքապետի ճոխ առանձնատների վրա։ Փոստանջյանը հույս ունի, որ իրավապահ մարմիններն օպերատիվ կարձագանքեն։

Փոստանջյանը նաև հայտարարում է, որ Մարգարյանը քաղաքապետի աթոռը զավթել է ընտրակեղծիքների օգնությամբ։

Այն ընթացքում, երբ ակտիվիստները փակել էին քաղաքապետարանի մուտքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում անդրադարձել էր Տարոն Մարգարյանի ունեցվածքին վերաբերող տեսանյութին:

«Ընկերներ, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրեական գործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,- գրել էր նա:

Այս գրառումից հետո քաղաքապետարանի մուտքի մոտ հավաքված ակտիվիստները համարեցին, որ իրենք այլևս անելիք չունեն և հեռացան։

Լրահոս
0