00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վառոդի տակառի անվրդով հանգստությունը. Ստեփանակերտն առավոտյան և երեկոյան

© AFP 2024 / KAREN MINASYAN / AFPГород Степанакерт. Нагорный Карабах
Город Степанакерт. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան առաջնագծում վերջերս իրավիճակը բավական հանգիստ է, բայց թուլանալ չի կարելի. ռազմատեխնիկայի որոշակի կուտակումներ են նկատվում։ Միևնույն ժամանակ Արցախը, որը մշտապես պատրաստ է ցանկացած զարգացումների, ապրում է ամենօրյա կյանքով։

Հրադադարի ռեժիմի խախտումների քանակն իշխանափոխությունից հետո բավական ցածր է, երեկ Facebook–յան ուղիղ եթերի ժամանակ  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է մարտական գործողությունների վերսկսմանը, ապա, նրա խոսքով, հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի դեպքերի նման զարգացմանը։

Чрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин - Sputnik Արմենիա
Անհրաժեշտ է իրավահավասար երկխոսություն. Կոպիրկինը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների ներուժի մասին

«Չեմ կարող ասել, որ սա աննախադեպ է։ Սա սովորական, ծանոթ իրավիճակ է։ Այն ծանոթ է մեզ երկար տարիներ», – ասաց վարչապետը։ Դրան հաջորդում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հերթական ռազմատենչ հայտարարություններն այն մասին, որ «Արցախում պատերազմը չի ավարտվել», և որ Ադրբեջանի ԶՈՒ–ն համաշխարհային պատմության մեջ անհավանական հաջողությունների է հասել` կարողացել է «ազատագրել» 11 հազար հեկտար տարածք, որն առանց այդ էլ եղել է իրենց տիրապետության տակ։ Այդպես է ստացվել։

… Իսկ դու Արցախ ես գնում Շուշիով այն պահին, երբ գիշերվան հաջորդում է  առավոտը, և թակում ես հյուրանոցի փակ դուռը, որտեղ այդ ժամին հյուրերի չեն սպասում։ Արթնացնում ես քնած աղջկան` նա Արցախի հիասքանչ բարբառով ինչ–որ բան է հարցնում, բայց դու չես հասկանում… Աղջիկը անցնում է սովորական գրական հայերենի, քեզ համար տրամադրում և կրկին գնում քնելու։

Ինձ պետք էր մի քանի ժամ անցկացնել մինչև առավոտ, երբ կարթնանա քաղաքը. մի փոքր ննջելով` իջա հյուրանոցի նախասրահ, գումարը վճարելու համար։  Աղջկան ստիպված եղա սպասել 15 րոպե, այնպես որ` անազնիվ մարդը  տեսականորեն կարող էր հանգիստ գնալ և տնտեսել գիշերակացի համար վճարվելիք գումարը։

Այնուհետև Ստեփանակերտում էի։ Առավոտ էր. այստեղ ևս, կարծես թե ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում. սրճարանում լուրջ չժպտացող դեմքերով մարդիկ են նստած ժամերով, սակայն միևնույն ժամանակ չի կարելի ասել, թե նրանք անգործության են մատնված. անդադար ինչ–որ բան են քննարկում, հանգամանորեն և ժեստերով, ինչը պետք է ապացուցեր զրուցակցին բերված փաստարկների ծանրակշիռ լինելը։ Այնուհետև կտրուկ վեր են կենում ու ինչ–որ տեղ գնում։

Ситуация в Сирии. Сирийские беженцы - Sputnik Արմենիա
Եվրոպան հոգնել է միգրանտներից, Հայաստանն էլ պատրաստ չէ ընդունել

Երեխաներին այստեղ, ինչպես նաև Հայաստանում, ամեն ինչ թույլատրված է։ Դե, գրեթե ամեն ինչ։ Մի տղա է մոտենում և քեզ ուշադիր զննում, կարծես թանգարանային նմուշ լինես։ Կժպտաս, ձեռքով կողջունես, նա կնայի քեզ ու կհեռանա` հանգիստ և արժանապատվորեն, ինչպես և բոլորն այստեղ։

Այստեղ փողոցներում զինված պահակախումբ չկա, ոստիկանները քիչ են, այստեղ  բանակը չի երևում, այստեղ ընդհանրապես չես կարող ասել, որ պատերազմը, որը ցանկացած պահի կարող է բռնկվել` հենց քթիդ տակ է, մի քանի կիլոմետրի վրա։ Պարզապես մարդիկ այստեղ սովորել են ամեն ինչին մշտական պատրաստվածության վիճակում ապրել, ի դեպ այդ պատճառով էլ ուշադիր են` բացի Շուշիի քնաթաթախ աղջկանից ինձ ոչ ոք ղարաբաղցու տեղ չդրեց` հասկանալով, որ երևանցի եմ։

Այստեղ գիտեն, որ ապրում են վառոդով լի տակառի վրա։ Ստեփանակերտի կենտրոնը երեկոյան մարդաշատ է` այստեղ կարելի է տեսնել զբոսնող զույգեր, ընտանիքներ, կարուսելների վրա ուրախությունից ճչացող երեխաներ, իսկ մարզադաշտում ֆուտբոլ են խաղում։ Թոշակառուները ինչ–որ բանի մասին են խոսում զբոսայգում նստարաններին նստած` նրբանկատորեն, աննկատ հայացքով ճանապարհելով քեզ` գրեթե օտարերկրացուդ։

Իսկապես զբոսաշրջիկներ այստեղ շատ կան։ Երեկոյան Ստեփանակերտի կենտրոնում կարելի է նույնքան լեզու լսել, որքան Երևանի Հյուսիսային պողոտայում նույն ժամին։

Մեկնում էի արդեն Ստեփանակերտի հյուրանոցից,  և կրկին ստիպված եղա մի փոքր սպասել գրանցումն իրականացնող երիտասարդին գումարը վճարելու համար։ Տեսականորեն կարելի էր հանգիստ հեռանալ, բայց ո՞վ իրեն նման բան թույլ կտա։ Սա հանգիստ, ուժեղ և հպարտ մարդկանց երկիր է, որոնք կանխավ նաև քո մեջ են նույն հատկանիշները տեսնում։ Սակայն, եթե դու հանկարծ այդպիսին չես, ապա մեղավորը դու ես։

Ի դեպ, Արցախ ո՛չ մտնելիս, ո՛չ դուրս գալիս, երկու հյուրանոցում էլ, որտեղ կայանեցի, անձնագիր չպահանջեցին։ Միայն անունս հարցրին` կարող էի թեկուզ Ջեյմս Բոնդ ներկայանալ։ Պարզապես, հարց տալիս, ուղիղ աչքերիդ մեջ են նայում։

Լրահոս
0