https://arm.sputniknews.ru/20180626/euronest-armen-ashotyan-12901348.html
Հարավային Կովկասում ոչ մի հակամարտություն ուժային լուծում ունենալ չի կարող. Արմեն Աշոտյան
Հարավային Կովկասում ոչ մի հակամարտություն ուժային լուծում ունենալ չի կարող. Արմեն Աշոտյան
Sputnik Արմենիա
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Լիագումար նիստում ելույթի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցի... 26.06.2018, Sputnik Արմենիա
2018-06-26T23:05+0400
2018-06-26T23:05+0400
2018-06-26T23:37+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1026/13/10261308_0:0:1600:901_1920x0_80_0_0_623843b1fdbeedd306031ff6ac93dd2d.jpg
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2018
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1026/13/10261308_115:0:1539:1068_1920x0_80_0_0_f45bfa8169fbb65cf2cafe8d385139cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, աշխարհ, արցախ, տարածաշրջան , ադրբեջան, արմեն աշոտյան
հայաստան, աշխարհ, արցախ, տարածաշրջան , ադրբեջան, արմեն աշոտյան
Հարավային Կովկասում ոչ մի հակամարտություն ուժային լուծում ունենալ չի կարող. Արմեն Աշոտյան
23:05 26.06.2018 (Թարմացված է: 23:37 26.06.2018) Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Լիագումար նիստում ելույթի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի բացառապես ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների վրա: Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Լիագումար նիստում ելույթ ունենալիս ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը։
Խորհրդարանականների առաջ ելույթի խոսքով հանդես գալով` Աշոտյանը շեշտել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը։ Ըստ նրա ` տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում, և որ սա ընդունելի սկզբունք պետք է լինի բոլորի համար:
Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը մի օր խաղաղության և համագործակցության օրրան կդառնա։