«Ռուսաստանը պետք է վերադառնա ԵԽԽՎ». Սամվել Ֆարմանյան

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը, կարևորելով Ռուսաստանի դերը միջազգային քաղաքականության մեջ, հորդորել է եվրոպացի գործընկերներին վերադարձնել Ռուսաստանը խորհրդարանական վեհաժողով։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը անդրադարձել է ինկլյուզիվ քաղաքականության քննարկումների ձևաչափ սահմանելու կարևորությանը: Եվրոպացի գործընկերներին նա տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը պատրաստ է ծառայելու այդ առաքելության իրագործմանը:

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Հարավային Կովկասում ոչ մի հակամարտություն ուժային լուծում ունենալ չի կարող. Արմեն Աշոտյան

Քննարկումների այս հարթակում ինկլյուզիվ քաղաքական քննարկումներ անցկացնելու համար հիմնարար ձևաչափ ստեղծելու տեսանկյունից նա կարևորել է Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ

«Իմ կարծիքով՝ բոլորովին անընդունելի է, որ Ռուսաստանի հարցը երբեմն քննարկվում է, երբեմն՝ ոչ, բաժանարար գծեր սահմանելու համար Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև: Ես վստահ եմ, որ բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Ռուսաստանը կարևոր միջազգային խաղացող է, որն ունի իր ազդեցությունը Եվրոպայի քաղաքականության վրա: Լավ է տեսնել, որ ընդհանուր քաղաքական կլիման փոփոխության է ենթարկվում գլոբալ քաղաքականության ասպարեզում՝ Ռուսաստանին երկխոսություններում ներգրավելու միջոցով:

Գործընկերնե՛ր, Հայաստանը ռազմավարական գործընկերություն է ծավալում Ռուսաստանի հետ, և հավանաբար եզակի երկիրն է այս հարթակում, որը հոյակապ հարաբերություններ ունի Ռուսաստանի և շատ լավ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Վստահ եմ, որ հայկական պատվիրակությունը կարող է կատարել իր համեստ առաքելությունը՝ այս վեհաժողովը հարթակ դարձնելու ինկլյուզիվ քաղաքական երկխոսության համար: Ռուսաստանը պետք է վերադառնա այս վեհաժողով»,- ասել է Ֆարմանյանը հավելելով, որ հստակ է, որ կարիք կա վերահաստատելու քաղաքական մշակութային ինկլյուզիվ հարթակներ, որտեղ կքննարկվեն և կպաշտպանվեն դիրքորոշումները անգամ բարդ հարցերի շուրջ՝ փոխադարձ հարգանքի պարագայում:

Լրահոս
0