00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիոն սկանդալներ. ինչպես բուժել հիվանդությունը և դրա հետևանքով աճած կոշտուկները

© Sputnik / Asatur YesayantsПлощадь Республики (22 апреля 2018). Ереван
Площадь Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարոն Մարգարյանի գլխավերևում ամպերը թանձրանում են։ Քաղաքապետարանի մուտքի առջևի ցույցերին ավելացել է նաև մի տեսանյութ, որը պատմում է Երևանի քաղաքապետի անհամար հարստության մասին. աղմկահարույց բացահայտումների գիրքը համալրվում է նոր էջով։

Հայաստանում կոռուպցիոն սկանդալների շարքը շարունակվում է FACT TV–ի հրապարակած տեսանյութով։ Դա լրագրողական հետաքննություն է, որի արդյունքում հեղինակները հանգում են այն եզրակացության, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմամիլիոն ունեցվածք ունի` գրանցված իր հարազատների և իր անունով։

Mэр Еревана Тарон Маргарян в окружении сторонников перед зданием городской администрации (16 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Տարոն Մարգարյանի վերաբերյալ տեսանյութի պատասխանները կտան իրավապահ մարմինները». Փաշինյան

Նյութի մանրամասները վերապատմելն անիմաստ է, այն արդեն բոլորն են տեսել կամ գոնե կարդացել են դրա մասին։ Հիմա  խոսքը ոչ այնքան քաղաքապետի կամ այլ մարդկանց մասին է, որ հսկայական հարստություն են դիզել, որքան բուն երևույթի մասին։

Միանգամից առասպելական հարստություն կուտակած մարդկանց մասին, որոնց թիվը մի քանի տասնյակ է, եթե ոչ հարյուր. բոլորը Հայաստանում գիտեին և վաղուց էին խոսում։ Խոսում էին խոհանոցներում, այգիների զրուցարաններում, գրում էին թերթերում և սոցիալական ցանցերում, խոսում ու գրում էին տարիներով ու տասնամյակներով։ Բայց ոչինչ չէր փոխվում. հարուստների թիվը միայն աճում էր` կախված փողառատ պաշտոններում նոր նշանակումներից։

Այդ պաշտոնյաներին գումարվում էին մարդիկ, որոնք այս կամ այն ճանապարհով կապեր էին հաստատել իշխանության հետ, իրենց համար հետաքրքիր բիզնեսներ բացել և ֆանտաստիկ առավելություններ ստացել. դրանց հետ մեկտեղ նաև` տարբեր քրեական և կիսաքրեական հեղինակություններ։ Եվ այն, որ հիմա այդ կեղտը սկսել է ջրի երես դուրս գալ, հիանալի է, բայց այն պայմանով, որ ամեն ինչ տեղի ունենա օրենքին և անմեղության կանխավարկածին խստորեն հետևելով։

Այլապես ամեն ինչ կնմանվի հաշիվներ մաքրելու կամ  անցանկալիների հաշվեհարդարի։ Ի դեպ, արդեն նաև նման կարծիքներ են հնչում, բայց մենք գտնվում ենք գործընթացի սկզբում, և ֆիզիկապես անհնար է բոլորին և միանգամից պատասխանատվության ենթարկել։ Հետո էլ, հիմա է, որ բոլորին հայտնի մարդկանց բացահայտումները սենսացիոն բնույթ են կրում, իսկ եթե գործընթացը հետևողական լինի, այսինքն` երկար, ապա շատ արագ նման դեպքն ուղղակի սովորական վերնագիր կդառնա լրատվական կայքում։

Ուստի, հազիվ թե իշխանությունները զբաղված լինեն ցուցադրական գործողություններով, քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելով. բոլորը հիանալի հասկանում են, որ նման դիվիդենտները ժամանակային առումով շատ սահմանափակ ազդեցություն ունեն։ Վաղն արդեն  ոչ ոքի չես զարմացնի այս կամ այն պաշտոնյայի շքեղ առանձնատներով, բայց մարդիկ պետք է տեսնեն արձագանքը։ Իսկ դա չի կարող վայրկյանական լինել։

Կրկնեմ` հիանալի է, որ անձեռնմխելիները դառնում են սովորական քաղաքացիներ, որոնք հաշվետու են պետությանը և պարտավոր են հետևել նրա օրենքներին։ Բայց անհանգստացնող նրբություն կա։

Պատկերացնենք, որ մեկը լուրջ հիվանդ է։ Հիվանդությունը տարիներով բույն է դնում հիվանդի օրգանիզմում և դրսևորվում միայն կողմնակի երևույթների տեսքով, օրինակ, դեմքին պզուկների ձևով։ Եվ պատկերացնենք բժշկին, որը, հիանալի իմանալով այդ հիվանդության առկայության մասին, զբաղված է պզուկների դեմ կոսմետիկ միջոցներ ու քսուքներ նշանակելով։ Հասկանու՞մ եք, բժիշկը ոչ թե հիվանդությունն է բուժում, այլ պզուկները։

Այն, ինչ տեղի է ունենում այսօր, նման է այդպիսի իրավիճակի։ Բոլոր այդ կաշառակերները և պետական գույքը հափշտակողները, որոնց այսօր արդար դատաստանի առաջ են կանգնեցնում, ըստ էության այդ պզուկներն են։ Հիվանդությունն արդեն վաղուց է բույն դրել պետության օրգանիզմում։

Премьер-министр Армении Никол Пашинян принял предпринимателей из России (25 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք ներդրումներ անելու». Նիկոլ Փաշինյան

Մասնավորապես, հիվանդությունը սկսվել է մեզ «երջանկահիշատակ» վաուչերները բաժանելով, իսկ նրանք, ովքեր ավելի մեծ են, հիշում են, թե ինչպես էին մեզ դրանց համար գումար տալիս, որով կարելի էր ընդամենը երկու տուփ ծխախոտ գնել։ Այդ երկու տուփն էլ պետական ունեցվածքի մասնավորեցման մեջ հայ ժողովրդի  ճնշող մեծամասնության բաժինն էր։

Մեծահասակաները հիշում են, թե ինչպես էին մութ ու ցուրտ տարիներին վաճառում տարաներով հալած յուղ, կարծեմ նորվեգական, որը որպես մարդասիրական օգնություն էր ստացվել և ենթակա չէր վաճառքի ։ Այդ տարաների վրա հենց այդպես էլ գրված էր։ Կարելի է դեռ շատ բաներ հիշեցնել, բայց հիշել չեմ ուզում. միայն իմ ու ձեր տրամադրությունը կփչացնեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանում։

Հիվանդությունը ծնվել է հենց այդ ժամանակ,  և պետք է բուժել այն` պզուկները բուժելուն զուգահեռ։ Թե չէ, եթե հիվանդությունը չբուժվի, պզուկները համառորեն կրկին կհայտնվեն։ Չէ որ այսօր նրանք, ովքեր մտածել էին մեզ վաուչերներ բաժանել և նորվեգացիների նվիրած յուղը վաճառել, այն էլ բավական թանկ, միանգամից աղքատացած մարդկանց, լուրջ դեմքով տնտեսական ծրագրեր են գրում և նույնիսկ առաջարկում որպես ձեռնարկ։

Շնորհակալություն, պետք չէ, մենք արդեն անցել ենք դրա միջով։ Բուժումը պետք է սկսել անցած ճանապարհից, թե չէ մետաստազները կտարածվեն…

Լրահոս
0