00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան հոգնել է միգրանտներից, Հայաստանն էլ պատրաստ չէ ընդունել

© AFP 2024 / Mohamad ABAZEEDСитуация в Сирии. Сирийские беженцы
Ситуация в Сирии. Сирийские беженцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փախստականների համաշխարհային օրվա հետ «նշվում է» բառն այդքան էլ տեղին չէ օգտագործել. որևէ լավ բան այս երևույթն իր մեջ չի պարունակում, և նշելու բան էլ չկա։ Այսպես ասենք. այդ օրը հունիսի 20-ն է, և այդ օրվան նվիրված Հայաստանում ևս որոշ միջոցառումներ եղան։

Այո, փոքր Հայաստանն իր սակավաթիվ բնակչությամբ ևս չի խուսափել այս խնդրից, որն արդեն գլոբալ է դարձել։ Վերջին ալիքը` սիրիահայերինն էր, նրանց հետ կապված նախօրեին երախտիքի խոսքեր է ասել Հայաստանում Սիրիայի դեսպան Մուհամմադ Իբրահիմը։

Чрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин - Sputnik Արմենիա
Անհրաժեշտ է իրավահավասար երկխոսություն. Կոպիրկինը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների ներուժի մասին

«Սիրիայի որոշ շրջաններ, այդ թվում հայաբնակ, ագրեսիայի են ենթարկվել 1915 թվականին Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիայի կողմից։ Պատմական ողբերգության կրկնության հանդեպ վախը հայ բնակչությանը ստիպեց լքել Սիրիան, ինչը բնական է մեր երկրում ստեղծված իրավիճակում։ Ցավոք, ակնհայտ է, որ  Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնյա բնակչությանը, նախ և առաջ` հայերին տեղահան անելու ծրագիր է իրականացվում», – ասել է Իբրահիմը։ Եվ երախտիքի խոսքեր ասել Հայաստանին նրա համար, որ այն անտարբեր չի մնացել Սիրիայում տեղի ունեցած ողբերգության և սիրիացիների հանդեպ։

Մեկ այլ միջոցառման ժամանակ, որը նվիրված էր նույն թեմային, նոր կառավարությանը խորհուրդներ է տվել Հայաստանում փախստականների հարցերով ՄԱԿ–ի Գերագույն կոմիսարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը. նա անհրաժեշտ է համարում համապատասխան իրավական հիմք ստեղծելու ճանապարհով կատարելագործել փախստականներին ապաստան տրամադրելու համակարգը, մարդասիրական օգնությունից ինտեգրման հարցերով երկարաժամկետ որոշումներ կայացնելու համակարգին անցում կատարելը, Հայաստանում ներդնել քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելու գործընթացը։

«Ցանկացած երկրում փախստականներին ընդունելու հանդեպ վախ կա։ Հիմնականում այն պայմանավորված է տարբեր սոցիալական և մշակութային խնդիրներով, այն հարցով, թե ինչպես փախստականները կկարողանան հարմարվել ընդունող երկրին։ Ի ուրախություն Հայաստանի, փախստականների հիմնական մասը, էթնիկ հայեր են, այդ պատճառով էլ այդ գործընթացն այստեղ ավելի հեշտ անցավ, քան Եվրոպայում», – այսպես է ասել Բիերվիրթը։ Նա կարծում է, որ նոր կառավարությունը, մասնավորապես սփյուռքի նախարարությունը, պետք է վերադառնան փախստականներին ընդունելու ռազմավարության մշակմանը և նրանց համար օպտիմալ պայմանների ստեղծմանը։

Բացենք փակագծերը և ասենք, թե արդյո՞ք նման նախարարություն ընդհանրապես անհրաժեշտ է, թե՞ ոչ։ Այն կարելի է փոխարինել ԱԳՆ մի փոքր բաժնով, այն պայմանով, որ բաժինն այդ իսկապես աշխատի, այլ ոչ թե անգործության մատնվի։ Քանի որ այդ նախարարական կառույցի անօգուտ լինելն ակնհայտ է, և փախստականներին վերաբերող հարցերին այն քիչ առնչությունն ունի։ Սակայն սա արդեն այլ թեմա է։

Իսկ Բիերվիրթի խոսքերում որոշակի բաներ մտահոգության տեղիք են տալիս։ Դե իհարկե, ցանկացած հայ փախստականի, լինի նա Սիրիայից, թե մեկ այլ երկրից, պետք է առավելագույնս հարմարավետ և օգտակար ընդունելության արժանանա, սա անվիճելի է։ Սակայն Բիերվիրթի ակնարկները այլ քաղաքակրթական (չեմ ասում` ազգային) կատեգորիաներին պատկանող փախստականների վերաբերյալ, այդքան էլ լավ չեն հնչում։

Քանի որ Մերձավոր Արևելքի երկրներից և Հյուսիսային Աֆրիկայից փախստականների հոսքն արդեն անտանելի է այնպիսի երկրների համար, ինչպես Գերմանիան, Ֆրանսիան կամ Իտալիան, իսկ Հայաստանի համար այն կործանարար կլինի` բառի բուն իմաստով։ Նման փախստականների որոշակի քանակություն մեզ մոտ ուղղելու Բիերվիրթի կողմից արվող փորձերը, թող որ զգուշավոր փորձերը, մտահոգություն են առաջացնում։

Եվ պետք չէ ինձ ռասիզմի, հոմոֆոբիայի և փղերի հետ սիրուն հակվածներին հալածելու մեջ մեղադրել։ Միայն պատկերացնենք, բացարձակ աղքատ հյուսիսաֆրիկացիների մի հոծ զանգված, որը ոչինչ անել չի կարող և չի ուզում, և հայ կանանց նկատմամբ այնպես է վարվում, ինչպես թույլ են տալիս նրանց Եվրոպայում։ Կարծում եմ, սա միայն բավարար է բոլոր հետևանքները պատկերացնելու համար։

Тюрколог Варужан Гегамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գեղամյան. «Թուրքիայի վերաբերյալ մտահոգություններն իրականություն դարձան ընտրության ժամանակ»

Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին վերջերս ուղիղ հայտարարեց. «Մենք այլև ոչ մեկին ընդունել չենք կարող։ Ավելին, շատերին կցանկանայինք մեկ այլ տեղ ուղարկել»։ Սա Իտալիան։

Իսկ ահա Գերմանիայի օրինակը. այս երկրի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերն այսպես է ասել. «Եթե ԵՄ գագաթնաժողովի ժամանակ արդյունավետ լուծում չգտնվի, ապա մենք աքսորելու ենք այն միգրանտներին, որոնք գրանցված են ԵՄ մեկ այլ երկրում»։ Բացի այդ նա ասել է, որ պատրաստ է Գերմանիայի ոստիկանությանը հրամայել զանգվածային վերահսկողություն իրականացնել երկրի սահմանին և սկսել արտաքսել Գերմանիայում ապաստանի տրամադրման մերժում ստացած ներգաղթյալներին։

Եվրոպան այլևս միգրանտներ չի ուզում, և եվրոպացի առաջնորդներն այնպիսի հայտարարություններ են անում, որոնք դեռ մի քանի տարի առաջ չէին ընդունվի։ Դե, ինչ, Եվրոպան և Ամերիկան վճարում են այն դժոխքի համար, որ նրանք տասնամյակներով «կառուցեցին» Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գրեթե  բոլոր երկրներում` վճարում են փախստականների հսկայական քանակություն ընդունելով։ Սոված, անդաստիարակ, անկիրթ, բայց, որոնք ի դեպ արդարացիորեն կարծում են, թե եվրոպացիները նրանց «պարտք» են։ Բայց մե՞նք այս ամենի հետ ինչ կապ ունենք։

Ամերիկան կմնա յոթ ծովերից այն կողմ, իսկ Եվրոպան, հավանաբար, որոշել է, որ իր պարտքն ամբողջությամբ տվել է։ Հասկանալի է, որ Հայաստանը, մեծ ցանկության դեպքում, կարող է  ընդունել փախստականների փոքր քանակություն, փոքր` եթե համեմատենք, օրինակ, Իտալիայի հետ։ Սակայն նույնիսկ այդ քիչ քանակն աղետալի կլինի, և սխալ հասկացվող «հանդուրժողականությունն» այստեղ կապ չունի։

Իսկ Իտալիան արդեն ուշքի է եկել և սկսել պաշտպանել սեփական քաղաքացիների հանգիստն ու բարեկեցությունը։ Գերմանիան նույնպես։

Լրահոս
0