ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. ՀՀ քաղաքացին Պերմում կեղծ փաստաթղթերով վարկ է ձևակերպել, արտասահմանյան թանկարժեք ավտոմեքենաներ գնել, հետո վաճառել է դրանք։ Հիմա նա իր քաջագործությունների համար կանգնելու է դատարանի առաջ։ Հնարամիտ հայի մասին պատմում են Պերմի ԶԼՄ-ները։
Նա 38 տարեկան է, խարդախությամբ է զբաղվել 2013-2016 թվականներին։ 4 խոշոր վարկային և լիզինգային ընկերությունների հետ վարկային պայմանագրեր է ձևակերպել էլիտար ավտոմեքենաների համար (իբր ավտոմեքենաները գնել են տարբեր կազմակերպությունները), այնուհետև ավտոմեքենաները վերաձևակերպել է իր անունով, վաճառել դրանք, իսկ գումարները` յուրացրել։
Նա այդ վարկերի գումարները չի վճարել և հասցրել է 24 մլն ռուբլի ընդհանուր արժեքով մի քանի ավտոմեքենա վերավաճառել։
Խոշոր չափի խարդախության մասին հարուցված քրեական գործը հետաքննել են և փոխանցել դատարան։