00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անպայման կանայք. ինչպես է «հատուկ ոստիկանությունը» պարզելու սեռական բռնության հարցերը

© Sputnik / Aram NersesyanПолицейские
Полицейские - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ օրենքի շրջանակում ոստիկանության հատուկ ստորաբաժանման գործառույթներն ուժի մեջ կմտնեն հունիսի 30-ից:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանի ոստիկանությունը դեռ չի պարզել` արդյոք երկրին պետք է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, թե ոչ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 31-ից։ 2018 թվականի փետրվարին ՀՀ ոստիկանությունում ընտանիքում բռնության կանխարգելման հարցերով զբաղվող հատուկ ստորաբաժանում է ստեղծվել։ Ոստիկանության գործառույթները ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 30-ից:

«Թե որքանով է Հայաստանին պետք այդ օրենքը, որքանով է այն արդյունավետ, հնարավոր կլինի դատել մեկ տարի անց։ Որոշ ժամանակ անց պարզ կլինի` արդյոք լրացումներ և փոփոխությունների կարիք կլինի, թե ոչ», — նշեց Դուրյանը։

Նրա խոսքով` կադրերի վերապատրաստման աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա փետրվարից։ Ստորաբաժանման աշխատակիցների 40%-ը կանայք են։ Դուրյանը համոզված է, որ այն խմբերում, որոնք ստանում են այդ բարդ ահազանգերն ու մեկնում դեպքի վայր, պարտադիր պետք է կանայք լինեն։

«Նույնիսկ եթե բռնության ենթարկվածը երեխա չէ, բայց նա միջադեպի ականատես է եղել, ապա նա անպայման օգնության կարիք կունենա։ Կանանցից լավ ոչ ոք չի կարողանա գործել նման իրավիճակում», — ասաց Դուրյանը։

Насилие над детьми - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնությունները Հայաստանում. ոստիկանությունը հաշվետվություն ներկայացրեց

Մինչև 2019 թվականը ընտանեկան բռնությունների դեպքերը ոստիկանները պարզելու են սոցաշխատողների հետ։ Հետո միայն սոցիալական օգնության հատուկ կենտրոններ կբացվեն։

«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Գասպարյանը նույնպես համարում է, որ սա հեշտ աշխատանք չէ։

«Մեծ պատրաստվածություն է պետք առաջին շփման փուլում այն ընտանիքի հետ, որտեղ խնդիր է առաջացել։ Հետագայի մասին էլ չենք խոսում», — լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը։

Հատուկ ստորաբաժանման ոստիկանության աշխատակիցները պետք է մի շարք հմտություններ ունենան, իսկ նրանց աշխատանքը հիմնականում երկու փուլի է բաժանվելու։ Առաջինը` բռնության կանխարգելում, երկրորդը` օպերատիվ միջամտության վերաբերյալ ժամանակին և ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն։

«Ոստիկաններին սովորեցնում ենք աշխատել ոչ միայն հանցագործների, այլև այն մարդկանց հետ, որոնց գործողությունները բռնության, սակայն ոչ հանցավոր գործողության տարր են պարունակում», — ասաց Գասպարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն 2017 թվականի դեկտեմբերին ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը։ Օրենքը ընդունելուց առաջ և հետո բուռն քննարկումների թեմա դարձավ. հասարակությունը հիմնականում բացասաբար արձագանքեց այս օրենքին։

Լրահոս
0