Ադրբեջանն իր զորավարժությունների մասին պետք է նախօրոք հայտներ, ինչը չի արել. Բալայան

© Sputnik / Asatur Yesayants / Тигран Балаян
Тигран Балаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական կողմը հետևողական բարձրացնում է ԵԱՀԿ հարթակում Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման ռեժիմի և ԵԱՀԿ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների խախտման խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Ադրբեջանը հայտարարել է հուլիսին լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին: Համաձայն ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժնի` Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ, ինչը չի կատարվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Ինչ տեսք ունեն Նախիջևանի ադրբեջանական դիրքերը հայկական կողմից - Sputnik Արմենիա
Ինչ տեսք ունեն Նախիջևանի ադրբեջանական դիրքերը հայկական կողմից. տեսանյութ

«Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացումը, ի խախտումն ԵԱՀԿ հանձնառությունների կրում է շարունակական բնույթ, բացասաբար ազդելով տարածաշրջանում ռազմական թափանցիկության և կանխատեսելիության վրա: Հայկական կողմը հետևողական բարձրացնում է ԵԱՀԿ հարթակում Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման ռեժիմի և ԵԱՀԿ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների խախտման խնդիրը ` ընդգծելով, որ նման անպատասխանատու քայլերը սպառնում են ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանը և խաղաղությանը»,- ասաց նա:

ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն, որն իր մեջ ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության անդամ են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։

Լրահոս
0