00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես խուսափել աղիքային վարակներից. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները

© Sputnik / Asatur YesayantsМеждународный день защиты детей отметили в Ереване
Международный день защиты детей отметили в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պրոֆիլակտիկ միջոցները կօգնեն խուսափել աղիքային վարակներից։ ՀՀ առողջապահությունը հորդորում է հետևել երեխաների սննդին ու հիգիենային։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանում աղիքային վարակների ակտիվացումը սեզոնային գործոնով է պայմանավորված։ Դիզենտերիայի և այլ վարակների տարածվածությունը նախորդ տարվա մակարդակում է, թեև Երևանում որոշակի աճ է նկատվում։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Встреча-дискуссия с министром здравоохранения Армении Арсеном Торосяном (16 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դա բոլորին է պետք. ՀՀ առողջապահության նախարարը` դեղատոմսերի մասին

Հայաստանի բնակիչները մտահոգություն են հայտնում, թե վարակը հնարավոր է պայմանավորված լինի ոչ որակյալ ջրի օգտագործմամբ: Այս մտահոգությունները անհիմն են, այդ են փաստում նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

Մասնագետն ընդգծեց, որ բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի և անվտանգության նկատմամբ մշտապես իրականացվում է դիտարկում, որի արդյունքում Երևանում հունիս ամսվա ընթացքում հետազոտված խմելու ջրի լաբորատոր նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։

Թորոսյանը կարևորեց սննդի գործոնը։

«Չմոռանանք, որ աղիքային վարակի տարածմանը նպաստում է նաև սննդի գործոնը։ Ամառային ամիսներին սննդամթերքը կարող է նպաստել աղիքային վարակների ակտիվացմանը։ Պացիենտների լաբորատոր անալիզները վկայում են, որ վարակները սննդային բնույթ ունեն», — ասաց առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Նա նշեց, որ սննդի սխալ պատրաստումը կամ պահպանումը կարող է աղիքային վարակներ առաջացնել, հատկապես` երեխաների մոտ։

Թորոսյանն ընդգծեց, որ առավել խոցելի են երեխաները, այդ պատճառով աղիքային վարակների ակտիվությունը նկատվում է մինչև 7 տարեկան երեխաների մոտ։

Ընդհանուր առմամբ աղիքային վարակներով հիվանդների 80-85% հենց երեխաներն են։

Թորոսյանն ընդգծեց, որ հիմա հիվանդանոցներում շատ երեխաներ կան, բայց խուճապի պատճառ չկա։

«Երբ ասում եմ «շատ», պետք է հասկանալ, որ այդ երևույթը նկատվում է ամեն տարի ամռանը։ Երեխաների շարքում ծանր կամ ծայրահեղ ծանր հիվանդներ չկան։ 3-4 օրից նրանց դրական դինամիկայով դուրս են գրում հիվանդանոցներից», — ասաց նա։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ պետք է տարրական կանոնների հետևել` սեփական, ինչպես նաև երեխաների անվտանգությունն ապահովելու համար։

Մասնագետը խորհուրդ է տալիս սնունդը փոքր չափաբաժիններով պատրաստել, պահել բացառապես սառնարանում։ Հետևել երեխաների ճաշացանկին, լցնովի պաղպաղակ չգնել, խուսափել փողոցում վաճառվող, այսպես կոչված, թարմ հյութերից։

Ինչ վերաբերում է հասարակական սննդի կետերին ու մանկապարտեզներին, ապա Թորոսյանը նշեց, որ սննդամթերքի անվտանգության ստուգումը առողջապահության նախարարության իրավասության մեջ չէ։

Լրահոս
0