Կաթողիկոսը հորդորում է իր դեմ ակցիաներ չանցկացնել. տեսանյութ

© Sputnik / Karen Yepremyan / Католикос Гарегин II
Католикос Гарегин II - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գարեգին Բ-ն վստահեցնում է` սադրիչ գործողությունները կարող են վտանգել եկեղեցու բարի համբավը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն ուղերձ է հղել, որում նաև անդրադարձ է կատարել իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա, դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել է բողոքի ակցիա չանել հունիսի 30-ին:

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցուցարարներն անցան Երևանի կենտրոնով - Sputnik Արմենիա
«Գարեգին, հեռացիր» վանկարկումն այսօր կրկին լսվում էր Երևանի փողոցներում. տեսանյութ

«Սիրելի՛ հոգևոր հայեր և բարեպաշտ հավատավոր ժողովուրդ, շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում 3 եկեղեցականներ Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ցույցեր՝ հայոց Հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիս 30-ին նրանք նախաձեռնել են բողոքի միջոցառումը կազմակերպել Էջմիածին քաղաքում: Ի պատասխան այս նախաձեռնության՝ մեր հավատավոր զավակները տարբեր համայքներից և եկեղեցու հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Էջմիածին, որ իրենց զորակցությունը բերեն հայոց Հայրապետին»,- ասել է նա:

Վեհափառը կարծում է, որ այժմ լարված ու հուզական վիճակ է, նա հորդորում է զերծ մնալ անցանկալի երևույթներից. «Սադրիչ գործողությունները կարող են վտանգել մեր հավատավոր զավակների բարի անունը և մեր եկեղեցու բարի համբավը:

Հայրապետի հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից:

«Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով»,- ասում է Գարեգին Բ-ն:

Լրահոս
0