ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանի նոր կառավարությունը պատրաստ է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին այսօր Երևանում VII հայ-ռուսական ֆորումի բացման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա ընթերցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը` ուղղված ֆորումի մասնակիցներին։
«Հայաստանի նոր ղեկավարությունը վճռականորեն տրամադրված է նոր լիցք հաղորդել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը։ Հուսով եմ` ֆորումի ընթացքում հնչած առաջարկները գործնականում կկիրառվեն», — նշված էր ողջույնի խոսքում։
Պապիկյանը նշվեց, որ երկու երկրների կապերը տարեցտարի զարգանում ու ամրապնդվում են։
«Մենք ուրախ ենք փաստել, որ տարեցտարի ամրապնդվում են մեր կապերը գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում», — հայտնեց նա։
Ֆորումի գլխավոր թեմաներն են լինելու նոր տեխնոլոգիաներն ու դրանց կիրառումը տնտեսության մեջ։ Դրա հետ մեկտեղ նախատեսվում է քննարկել զբոսաշրջության, փոքր ավիացիայի ու գյուղատնտեսության ոլորտների նախագծերը։