Դիմահարդարման թագուհի Գոհար Ավետիսյանն ասել է` ինչու է հազվադեպ լուսանկարվում քրոջ հետ

© vk/ Гоар Аветисян / Визажист-стилист Гоар Аветисян
Визажист-стилист Гоар Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նրանց ընտանիքում ամեն ինչ «թարս» է. փոքրերն ավելի խոշոր են, քան մեծերը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Դիմահարդարման թագուհի Գոհար Ավետիսյանը ցույց է տվել իր հարազատներին։

Նա Instagram-ում հրապարակել է եղբոր ու քրոջ հետ լուսանկարը և խոստովանել, որ հազվադեպ է «այդպիսի բաներ» անում։ Ոչ, որևէ մեկը դեմ չէ. պարզապես ավագ քույրը կարճահասակ է, ու հայտնի դիմահարդարի ֆոնին կորչում է։ Իսկ նրանք երկուսով «չեն երևում» իրենց կրտսեր եղբոր` Ալբերտի ֆոնին։

«Հարազատ եղբայրս` Ալբերտը, քույրս է Նունիկը, հազվադեպ եմ լուսանկարվում Նունիկի հետ, քանի որ նրա հասակը 158 է (նա բոլորին ասում է 162), իսկ իմ հասակը 173 է, եղբոր հասակը` 190։ Իսկ հիմա տարիքի մասին. Ալբերտը 18 տարեկան է, ես 5 օրից դառնում եմ 25, իսկ Նունիկը 26 է։ Ստացվում է` ինչքան ավելի փոքր է տարիքով, այնքան ավելի բարձրահասակ է։ Իսկ ձեզ մոտ ինչպե՞ս է։ Ո՞վ է ավելի խոշոր, մե՞ծը, թե փո՞քրը», — լուսանկարին կից գրել է Գոհարը։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Լրահոս
0