Արտակ Զեյնալյանն աշխատանքից ազատել է «Նուբարաշենի» ու «Արմավիրի» պետերին

© Sputnik / Aram Nersesyan / Министр юстиции Армении Артак Зейналян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Министр юстиции Армении Артак Зейналян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արդարադատության նախարարը հայտնել է, թե ովքեր ժամանակավորապես կկատարեն քրեակատարողական հիմնարկների պետերի պարտականությունները։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից:

Назик Амирян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի կինն ազատ արձակվեց

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այս մասին հայտնել է Facebook ցանցի իր էջում։

«Նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին»,- գրել է նա:

Նա հայտնել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյան ազատվել է քրեակատարողական ծառայությունից և նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին:

Լրահոս
0