ԵՐԵՎԱՆ, 1 հուլիս — Sputnik. Երեկ երեկոյան արված գրառման մեջ ԱՄՆ նախագահը թիրախավորել էր ԱՄՆ միգրացիոն օրենսդրությունը և դեմոկրատներին։ Օրենսդրությունն արժանացել է «աշխարհում ամենահիմար», իսկ դեմոկրատները` «թուլություն ցուցաբերողներ» որակմանը։
«Երբ մարդիկ մեր երկիր են գալիս ապօրինի, մենք պետք է նրանց անմիջապես արտաքսենք, այլ ոչ թե օրենսդրական մանևրումների վրա տարիներ ծախսենք: Մեր օրենքներն աշխարհում ամենահիմարն են»,- նշված է Թրամփի հաղորդագրության մեջ:
When people come into our Country illegally, we must IMMEDIATELY escort them back out without going through years of legal maneuvering. Our laws are the dumbest anywhere in the world. Republicans want Strong Borders and no Crime. Dems want Open Borders and are weak on Crime!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 30 июня 2018 г.
Թրամփը հայտարարել է նաև, որ հանուն բաց սահմանների հանդես եկող ամերիկացի դեմոկրատները թուլություն են ցուցաբերում կրիմինալի նկատմամբ, մինչդեռ հանրապետականները «ամուր սահմաններ են ուզում եւ չեն հանդուրժում կրիմինալ»: