Ո՞ր երկրներ չարժե մեկնել հանգստանալու և ինչո՞ւ. նախարարությունը հրապարակել է ցանկը

CC BY-SA 2.0 / Lo.tangelini / MykonosЛюди во время трапезы на греческом острове Миконос
Люди во время трапезы на греческом острове Миконос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհի մի շարք երկրներում ամռան ամիսներին համաճարակային լարված իրավիճակ է։ Հայաստանցիներին խորհուրդ չի տրվում այդ երկրներ մեկնել։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ հիմա համաճարակներ են։ Նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ այդ երկրներում ամառային հանգիստն անցկացնելուց։

Ереван, Армения. Каскад - Sputnik Արմենիա
Հինգ բան, որ պետք է անել Հայաստանում. ռուս զբոսաշրջիկի խորհուրդները

Եվ այսպես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տարածված է Էբոլա վիրուսը։ Մայիսին արձանագրված 54 դեպքից 25-ը մահվան ելք են ունեցել։

Կամերունում տարածված է խոլերան, Մադագասկարում, Եմենում`ժանտախտը, Եվրոպայում ու Ճապոնիայում `կարմրուկը։ Այս հիվանդության առավել ծանր համաճարակային վիճակ է Ուկրաինայում, Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում ու Ռուսաստանում։

Ուկրաինայում, կարմրուկից բացի, նաև դիֆթերիայի 2 դեպք է գրանցվել։ Դիֆթերիայի բռնկում է գրանցվել նաև Վենեսուելայում, որտեղ այս հիվանդության սրացումից մահվան 14 դեպք է գրացվել:

Այդուհանդերձ, ամառային հանգիստը տվյալ երկրներում կազմակերպել ցանկացողներին ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել անձնական հիգիենայի կանոններին, հաճախակի լվանալ ձեռքերը հոսող ջրով և օճառով, օգտագործել միայն պատշաճ ջերմային մշակման ենթարկված սննդամթերք, չսնվել պատահական վայրերում, օգտագործել շշալցված խմելու ջուր:

Միաժամանակ նախարարությունը հիշեցնում է` վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:

Լրահոս
0