Կիմ Չեն Ինը շրջում է Lada Priora–ով

© Sputnik / Илья Питалев /  / Անցնել մեդիապահոցПраздничные мероприятия, посвященные 105-й годовщине со дня рождения Ким Ир Сена, в КНДР
Праздничные мероприятия, посвященные 105-й годовщине со дня рождения Ким Ир Сена, в КНДР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հյուսիսային Կորեայի առաջնորդը զորամասերից մեկի և տնտեսական օբյեկտների ստուգումների ժամանակ ռուսական ավտոմեքենայով էր տեղաշարժվում։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը որոշել է շրջել ռուսական արտադրության Lada Priora ավտոմեքենայով։ Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգումներ է իրականացրել Չինաստանի սահմանի մերձակայքում գտնվող Սինդո գավառում։

Կիմ Չեն Ինն այցելել է 1524 զորամաս, ստուգայցեր է կատարել նաև տեղի շաքարի գործարանում և տնտեսական այլ օբյեկտներում։

Գործակալության տեղադրած լուսանկարներից դատելով` հյուսիսկորեացի առաջնորդը տեղաշարժվում էր ռուսական արտադրության Lada Priora ավտոմեքենայով։ Լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես է նա շրջում մուգ կանաչ մեքենայի հետևի նստատեղին նստած:

Լրահոս
0