Հայերը հավաքվել ու «Բերդ» են պարել Մոսկվայի կենտրոնում. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայերը հայրենասիրական երեկո են կազմակերպել Մոսկվայի Նիկոլյան փողոցում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է անցել հայրենակիցների հանդիպումը։

Հայրենասիրական միջոցառման կազմակերպիչներից մեկը պատմել է, որ Մոսկվայի հայ երիտասարդները հավաքվել են Նիկոլյան փողոցում` միասին պարելու և ուրախանալու համար։

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր մշակույթը ներկայացնում ենք մյուսներին։ Մենք ինչ-որ կազմակերպությունից չենք, պարզապես որոշել ենք միասին հավաքվել», — պատմեց աղջիկը։

Տեսանյութում երևում է, որ հայերից բացի, միջոցառմանը մասնակցում են նաև պատահական անցորդներ և զբոսաշրջիկներ։ Sputnik Արմենիայի թղթակիցները հարցրել են երեկոյի մասնակիցներին, թե ում են երկրպագում աշխարհի առաջնությունում։ Սփյուռքի ներկայացուցիչների մեծամասնությունն աջակցում է Ռուսաստանին։ Նրանք ասում են, որ սա իրենց երկրորդ հայրենիքն է։

Հայերը պարել են նաև Բերդ ազգային պարը։

Լրահոս
0