Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության

Բաժանորդագրվեք
ՀՀ 2–րդ նախագահին ծանուցում է ուղարկվել և նա հարցաքննության է հրավիրվել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1–ի գործով հրավիրվել է հարցաքննության։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան ծանուցում է ուղարկվել և նա հարցաքննության է հրավիրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով:

Генерал-полковник Микаел Арутюнян - Sputnik Արմենիա
Նոր բացահայտում Մարտի 1-ի գործով. հետախուզում են ՀՀ պաշտպանության նախկին նախարարին

Այսօր, ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала