00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաղմոսավանցիների աչքը ջուր է կտրում ջրին սպասելով. գյուղում մի շաբաթ է չեն լողանում

© Sputnik / Aram NersesyanСело Сахмосаван
Село Сахмосаван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սաղմոսավանցիներն օր ու գիշեր հերթապահում են ծորակների մոտ, որ հասցնեն ջուր հավաքել։ «Վեոլիա ջրի» ղեկավարներն անհասանելի են գյուղապետի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Մինչ երևանցիները դժգոհում են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից, պարզվում է, որ Երևանից դուրս` մարզերում, ևս ջրի սակավության խնդիր կա։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Սաղմոսավան համայնքի ղեկավարի ահազանգով այցելեց գյուղ, որտեղ բնակիչների խոսքով, արդեն 10 օր գրեթե զրկված են ջրից։

Сезонное отключение воды в Великом Новгороде - Sputnik Արմենիա
Քաղաքացիները սպառնում են` ջրի դիմաց չենք վճարելու. մարդիկ օգնության են կանչում Փաշինյանին

«Չորս թոռնիկներս մի շաբաթ է չեն լողացել։ Ուրիշների մոտ ջուրն էլի բարակ ծորում է, իսկ մեզ մոտ ընդհանրապես չի գալիս։ Մտնում ես այգի, գործ ես անում, ջրի մեջ կորում ես։ Մարդը մտնում է գոմ, պիտի՞ այդ թրիքից լվացվի, մաքրվի։ Գալիս է, որ լողանա, ինչո՞վ լողանա»,– ասաց գյուղի բնակչուհի Թամարա Իսրայելյանը։

Գոհար Շահինյանն էլ պատմեց, որ ջրի սակավության պատճառով ստիպված են եղել ջեռուցման նոր կաթսա գնել, քանի որ նախորդն անընդհատ անջատվել–միանալու պատճառով փչացել է։

Գյուղում երբեմն ինքնահոսով հոսող ջրին սպասում են օր ու գիշեր։ Բաց ծորակների տակ դրված տարաների մեջ ժամանակ առ ժամանակ ջուր է հոսում, որն էլ հավաքում, օգտագործում են։

Ջրի խնդիրն առավել սուր է գյուղի բարձրադիր հատվածներում, որտեղ անգամ ինքնահոսով ջուրն այս օրերին չի հասնում։

Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյանը խնդրի վերաբերյալ գրեթե ամեն օր դիմում է «Վեոլիա ջուր» ընկերություն, բայց, ինչպես ինքն է ասում` պատասխանատու ղեկավարների հետ խոսել չի հաջողվում։ «Օպերատորի հետ եմ կապնվել, օպերատորը խոստացել է հարցը փոխանցել պատասխանատուներին, որ զբաղվեն, բայց մինչև այսօր ոչ մի լուծում չի տրվել»,– ասում է Ավագյանը։

«Վեոլիա ջրից» գյուղապետին ասել են, որ Սաղմոսավանը սնուցող ջրագիծը վթարված չէ։ «Վթար չունենք, մեր գյուղն ընդհանրապես ջրի խնդիր չի ունեցել։ Սա առաջին տարին է, որ այսպիսի խնդիր կա։ Մեր գյուղը սպասարկող տեսուչին հարցնում ենք, ասում է` բարձրանում ենք, ակունքում ամեն ինչ նորմալ է, փականները ոնց եղել ենք, այդպես են։ Բայց թե ուր է գնում այդ ջուրը, մենք չգիտենք»,– ասում է գյուղապետը։

Ինչպես երևանցիներից շատերը, սաղմոսավանցիները ևս իրենց ջրի խնդրի համար մեղադրում են գյուղում ու գյուղին կից տարածքներում մեծ լողավազաններ ունեցողներին։ Նրանց համոզմամբ` վերջինները, դրանք լցնելու համար, հզոր պոմպերով կլանում են ամբողջ ջուրն ու իրենց բաժին չեն թողնում։

Сезонное отключение воды в Великом Новгороде - Sputnik Արմենիա
«Վեոլիա ջուրը» տուգանվեց 5 մլն դրամով. ի՞նչ խախտումներ են բացահայտվել

Մյուս կողմից կասկածներ կան, որ խմելու ջրի խնդիրը Հայաստանում անցյալ տարվանից ի վեր գրանցված սակավաջրության հետևանք է։

Բնապահպան Կարինե Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց սակավաջրության խնդիրը, բայց և կարծիք հայտնեց, որ խնդիրն այն աստիճան սուր չէ, որ խմելու ջրի պաշարների վրա ազդի։

Սակավաջրության խնդիրը չեն հերքում նաև ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեում, բայց և նշում են, որ այս տարի իրավիճակը նախորդ տարվա համեմատ բարվոք է։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի ջրամբարներում 651.28 մլն խմ ջուր կա, ինչը 2017թ.–ի նույն օրվա համեմատ 143.88 մլն խմ–ով ավելի է։ «Հաշվի առնելով, որ անցած տարին ևս սակավաջուր տարի էր, ավելի ճիշտ կլինի այս տվյալները համեմատենք 2016թ.–ի հետ։ 2016-ի համեմատ այս տարի ջրամբարների ընդհանուր ծավալը 115.22 մլն խմ–ով պակաս է»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանում արտակարգ շոգ եղանակով պայմանավորված հնարավոր երաշտին, Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ հանրապետությունում երաշտ հայտարարելու իրավունքը վերապահված է բացառապես ՀՀ կառավարությանը, քանի որ դա ենթադրում է նաև արտակարգ իրավիճակից բխող միջոցառումներ։

Լրահոս
0