Մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնվել Ռազմական ոստիկանությանը

© Архивное фото / Անցնել ֆոտոբանկОружие
Оружие - Sputnik Արմենիա
Բացատրական աշխատանքներից հետո շատերը իրենց ունեցած զենքերը հանձնել են Ռազմական ոստիկանությանը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում տարբեր մարզերի մի շարք մարդիկ հանձնել են իրենց մոտ պահվող զենք–զինամթերքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը։

Автоматы, оружие армянских военнослужащих - Sputnik Արմենիա
Սիսիանի ԵԿՄ անդամների մոտից հայտնաբերվել է զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք

«Վանաձոր քաղաքի բնակիչ Ս.Ս-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել մեծ քանակությամբ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, դետանատորի ճոպաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք):

Մեկ այլ դեպքով, Կոտայքի մարզի բնակիչ Վ.Հ-ն Երևան-Սևան մայրուղու հարակից ձորակից հայտնաբերած մեծ քանակությամբ զինամթերքը կամովին հանձնել է ռազմական ոստիկանություն:

Հայտնաբերված զինամթերքների վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր»,–գրել է Հովհաննիսյանը:

Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала