Բաքուն սրում է իրավիճակը Նախիջևանում. արդյո՞ք մտահոգվելու պատճառ ունի Երևանը

© Photo : press office of the MoD of RAВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Տեղեկությունն այն մասին, որ Երևանը մտադիր է թարմացնել իր ՌՕՈւ պարկը, վերադառնալով ռուսական արտադրության 4++ սերնդի 12 հատ բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչներ գնելու պայմանագրին, կարծես, լրջորեն անհանգստացրել է Բաքվին:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Հայաստանը կարող է կշեռքի նժարներն իր կողմ թեքել

Ոչ ոք չի վիճի այն մասին, որ նոր կործանիչներն օդի պես անհրաժեշտ են երկրին. իրականում, եթե Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ուժի որևէ հակակշիռ կա, ապա այն հենց օդում է:

Солдаты немецкой армии загружают танк Leopard 2 на железнодорожной станции Сестокай (24 февраля 2017). Литва - Sputnik Արմենիա
«Leopard»–ներ Գերմանիայից. կհաջողվի՞ արդյոք Ադրբեջանին ձեռք բերել գերմանական զենք

Վերջին տարիների ընթացքում Բաքուն լուրջ գումարներ է ծախսել սեփական ՌՕՈւ-ն թարմացնելու համար՝ գնելով այն ամենը, ինչ կընկնի ձեռքի տակ՝ առանց գումար խնայելու. արևմտյան նավթային ընկերությունների (նախևառաջ` բրիտանական BP-ի) հետ «դարի պայմանագիրը» կնքված է. տպավորիչ 40 միլիարդը, գումարած 3,6 միլիարդ բոնուսը աջ ու ձախ կարող են ծախսել:

Այս միջոցներով բանակի համար ռազմատեխնիկա է ձեռք բերվում: Հիշատակվում են նաև Իսրայելից ձեռք բերված ծանր հարվածային անօդաչու սարքերը (ինչը լայնորեն գովազդվում է), Bell-412 մարտական ուղղաթիռները (ռազմականացված, քաղաքացիական մոդելներից), Ուկրաինայից և Պակիստանից մարտական ինքնաթիռները (տվյալների համաձայն՝ հնդկական արտադրության):

Իսկ Հայաստանը մինչև վերջերս ի պատասխան փորձում էր ուժեղացնել միայն սեփական ՀՕՊ ուժերը՝ հասկանալով, որ սպառազինության առումով մրցակցել մի երկրի հետ, որը անսահմանափակ նավթային դոլարներ ունի, իմաստ չկա: Ժամանակակից ավիացիոն տեխնիկան թանկ հաճույք է:

Սակայն արդեն պարզ դարձավ, որ լայնամասշտաբ զինված բախման դեպքում միայն ՀՕՊ համակարգերով հազիվ թե հնարավոր լինի պաշտպանել սեփական տարածքը:

Անհրաժեշտ կլինի գումար ծախսել նաև վերջին սերնդի (կամ գոնե նախավերջին՝ 4++) ժամանակակից կործանիչներ ձեռք բերելու համար: Փառք աստծո, Ռուսաստանն իր դաշնակից և գործընկեր Հայաստանին զենքը վաճառում է ներքին շուկայական գներով:

12 հատ բազմաֆունկցիոնալ ժամանակակից Су-30СМ կործանիչները կարող են օդում հակազդման կշեռքի նժարները ի օգուտ Երևանի թեքել:

Նախիջևանի զորավարժությունները վտանգավոր են հենց Ադրբեջանի համար

Հավանաբար հենց այդ պատճառով էլ ադրբեջանցիներն իրենց զորավարժությունները սկսեցին Նախիջևանում տեղակայված ՀՕՊ համակարգերի հնարավորությունները ցուցադրելով:

Չէ՞ որ դա փաստացի այն միակ վայրն է, որտեղ զարգացած ռազմական ենթակառուցվածքները գտնվում են հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ:

Այսինքն` Ադրբեջանը որոշեց ցուցադրել իր ՀՕՊ համակարգերը՝ հույս ունենալով, որ Հայաստանում բոլորը կտեսնեն ու կգնահատեն դրանք:

Вертолет Bell 407 - Sputnik Արմենիա
Իտալիա, թե՞ Պակիստան. ինչպես են ամերիկյան ուղղաթիռները հայտնվել Ադրբեջանում

«Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզի առանձին համազորային բանակում տեղակայված ՀՕՊ զորամասերում և ստորաբաժանումներում հատուկ տակտիկական զորավարժություններ են մեկնարկել, որոնց ժամանակ մարտական կրակոցներ են իրականացվում», — նշված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պետք է հետևյալ կերպ հասկանալ, որ հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ թիրախներ են սավառնել, որոնք «առանձին համազորային բանակի ՌՕՈւ օդային հակառակորդի» դերն էին կատարում, և ադրբեջանական ՀՕՊ հրթիռները խոցում էին դրանք:

Թե հարևան պետության սահմանից նման մոտ հեռավորության վրա իրականացրած կրակոցները որքանով են համապատասխանում միջազգային նորմերին, թող դատեն փորձագետները:

Սակայն ակնհայտ է, որ բանակային զորավարժությունների համար տեղն ընտրվել է իր մեջ սադրիչ տարր պարունակելու հաշվարկով, ճիշտ այնպես, ինչպես այն ամենը, ինչ Բաքուն անում է վերջին շրջանում Նախիջևանում:

Չէ՞ որ սա արդեն ոչ թե արցախա-ադրբեջանական առաջնագծի մերձակայքն է, այլ ՀՀ սահմանապահ դիրքերի տեսանելիության գոտում: Մեկ էլ տեսար  պայմանական թիրախին ուղղված ՀՕՊ հրթիռներից մեկն էլ հանկարծ հայտնվի հարևան պետության տարածքում:

Եվ հանկարծ այդ պետությունը ոչ թե Ադրբեջանի եղբայրական Թուրքիան լինի, այլ նրա հետ «ոչ այդքան բարեկամական» հարաբերություններում գտնվող Հայաստանը: Բացի այդ, նաև ՀԱՊԿ անդամ, որի պետական սահմաններն արտաքին ներխուժումից պարտավոր են պաշտպանել այդ ռազմական կազմակերպության մյուս անդամները:

Բաքուն հույսը դրել է Թուրքիայի միջամտության վրա

Այդ պատճառով էլ Հայաստանի հետ սահմանի մերձակայքում անցկացվող այդ զորավարժությունները սադրանքի մասին մտքեր են ծնում, սադրանք, որի օգնությամբ Բաքուն հույս ունի ավելի սրել Նախիջևանի շուրջ ստեղծված առանց այդ էլ պայթյունավտանգ իրավիճակը:

Չէ՞ որ արդեն հասկանալի է, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում անում են ամեն հնարավոր, որպեսզի սադրեն այդ հակամարտություններում իրենց ավագ եղբայր՝ Թուրքիայի մասնակցությունը:

Ինչ տեսք ունեն Նախիջևանի ադրբեջանական դիրքերը հայկական կողմից - Sputnik Արմենիա
Ինչ տեսք ունեն Նախիջևանի ադրբեջանական դիրքերը հայկական կողմից. տեսանյութ

Որոշ հետախուզական տվյալներով՝ Նախիջևանում տեղակայված են մի քանի հազար թուրք զինվորականներ: Ընդ որում` թուրքերը այնտեղ զրահատեխնիկա և Kasirga համազարկային կրակի հրթիռային համակարգեր ունեն:

Բացի այդ հայտնի է նաև, որ վերջերս (2-3 ամիս առաջ) Նախիջևանում ուսումնական կենտրոն է բացվել, որտեղ դասավանդում են ՆԱՏՕ-ի սպաներն ու Թուրքիայից եկած ենթասպաները:

Մի՞թե վատ լիարժեք բանակային միավորում է` թաքնված ադրբեջանցի զինվորներին ռազմական առարկաներ դասավանդողների քողի տակ:

Հասկանալի է, որ նման արկածախնդրության Նախիջևանում Անկարան  միանալ չի ցանկանում, թանկ կնստի: Չէ՞ որ այժմ քիչ թե շատ նորմալ հարաբերություններ են հաստատվում Ռուսաստանի հետ, որը չի  հանդուրժի, որ Թուրքիան միջամտի Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին:

Այս դեպքում գործ չունենք ամբիոնների հետ, որտեղից կարելի է խոսել այն մասին, որ Արցախյան հակամարտության հարցում Անկարան լիովին աջակցում է Բաքվին: Ստիպված կլինի գնալ Մոսկվայի դեմ, որն իր դիրքերը տարածաշրջանում բավականին խանդոտ է պաշտպանում:, այնպես որ ամեն դեպքում շատ մտահոգվել Նախիջևանում տիրող իրավիճակի վերաբերյալ չարժե՝ փոքր սադրանքներից, մի քանի մետր ենթակառուցվածքներն առաջ տալուց և սահմանին փոխհրաձգությունից այն կողմ գործը հազիվ թե անցնի:

Սակայն նաև այս սադրիչ կրակոցներն ու գործողությունները պետք է կասեցվեն էն գլխից: Եվ եթե ԵԱՀԿ ՄԽ-ն և ՀԱՊԿ-ը պաշտոնական հայտարարությունների մակարդակով որոշեն չմիջամտել, ապա հայկական բանակը ստիպված կլինի անձամբ գործել. իսկ հետևանքների համար պատասխանատվությունը բացառապես պետք է ընկնի սադրող կողմի վրա:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала