00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զորակոչիկների նվազագույն քաշը իջեցվել է մինչև 43 կգ

© Sputnik / Aram NersesyanПервый день летнего призыва 2018
Первый день летнего призыва 2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն ունեցողների ծառայությունն ավելի հեշտ կանցնի բանակում։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Նախկինում 45 կգ քաշ ունեցողները չէին ծառայում, հիմա 43-45 կգ քաշ ունեցողները կծառայեն հեշտացված օրվա կարգացուցակով: Նրանք ծառայությունն իրականացնելու են միմիայն անցագրային կետում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ Կամո Կոչունցը։ Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է ապրիլին և այն ուժի մեջ է մտնում հիմա։

Первый день летнего призыва 2018 - Sputnik Արմենիա
Ովքե՞ր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից. կառավարության նոր օրինագիծը

Բացի այց, նույն որոշման մեկ այլ կետի համաձայն` զինվորականների չորս կատեգորիա է սահմանվում, որոնք հեշտացված օրվա կարգացուցակով ծառայություն կանցնեն։ Առաջին խմբում 43-45 կգ քաշ ունեցողներն են, երկրորդում` նորմայից 1-4 կգ-ով ավելի քաշ ունեցողները, երրորդում` գիշերամիզություն ունեցողները, չորրորդում` հեմոգլոբինի բարձր կամ ցածր մակարդակ ունեցողները։

«Այս որոշումով կառավարությունը սահմանել է առողջական որոշ խնդիրներ ունեցող մարդկանց ծառայությունն ավելի հեշտ կարգացուցակով իրականացնելու կարգը։ Զինծառայողների այդ կատեգորիայի համար բանակում ծառայության հատուկ տեղեր են ստեղծվել», — ասաց Կոչունցը։

Նրա խոսքով` նախևառաջ խոսքը ծառայությունների մատուցման և բանակում պահպանության մասին է։ Օրինակ` ծառայության տեղերից մեկը կլինեն անցագրային կետերը, որոնք գործում են բոլոր զորամասերում։

Մինչ կառավարության նոր որոշումը բանակ էին զորակոչվում 45 կգ և ավելի քաշ ունեցող տղաները։

Բացի հեշտացված ծառայությունից, վերոնշյալ խմբի համար նախատեսված է լինելու մարտական պատրաստվածության ծրագիր` նրանց ծանրաբեռնվածությունը հավասարազոր չի լինի մյուս զինվորների ծանրաբեռնվածությանը։ Սա վերաբերում է առաջին, երկրորդ և չորրորդ խմբին։

Ինչ վերաբերում է գիշերամիզությամբ տառապող մարդկանց, ապա նրանք հիմնականում կծառայեն հոսպիտալներում, որտեղ նրանք կկարողանան մշտապես հետևել իրենց հիգիենային։ Նրանք մյուս զինվորներից անջատ կծառայեն, բացի այդ, նրանց հատուկ ներքնակներ կտրամադրեն։

Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ կենտրոնական բժշկական հանձնաժողովը ստուգելու է այդ խմբի զինվորների վիճակը։

2018 թվականի ամառային զորակոչի ժամանակ բանակ կմեկնեն այդ կատեգորիայի 70-100 մարդ։ Յուրաքանչյուր տարի նրանց թիվը կփոփոխվի` կախված այդ կատեգորիայի զորակոչիկների թվից։

Զորակոչիկները, որոնք նախորդ օրենսդրության համաձայն նախկինում տարկետում էին ստացել, հերթական բուժզննում անցնելիս բանակ կգնան, եթե պարզվի նրանց համապատասխանությունն այդ խմբերից մեկի պահանջներին։

Հիշեցնենք` Հայաստանում ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 2-ին։

Լրահոս
0