00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Հարությունյանն ասաց` ինչու իմաստ չունի հրաժարվել Հայաստանի ընտրական համակարգից

© Sputnik / Asatur YesayantsЦИК Армении
ЦИК Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանի և Ծառուկյանի կողմնակիցները կողմ են արտահերթ ընտրություններին, իսկ ՀՀԿ-ն չի ցանկանում շտապել։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի — Sputnik. Հայաստանի ընտրական համակարգը կոտրելն իմաստ չունի։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում. Փաշինյան

Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել ընտրական բարեփոխումների հարցերով խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ԱԺ-ում ներկայացված յուրաքանչյուր ուժի երեքական ներկայացուցիչ (ինչպես պատգամավորներ, այնպես էլ ոչ պատգամավորներ)։

Նման աշխատանքայի խումբ է ստեղծվել նաև կառավարությունում։ Բայց Հարությունյանը նշեց, որ այդ խմբի ներկայացուցիչները նիստին չեն ներկայացել։

«Ծառուկյան» և «Ելք» դաշինքները կարծում են, որ չպետք է չեղյալ հայտարարել բաց ցուցակներով քվեարկությունը (ռեյտինգային քվեարկություն)։ Եթե բոլոր ցուցակները փակ լինեն, ապա խոշոր կուսակցությունների վերնախավերը կարող են շահարկումներ անել։ Իսկ ահա ներկա համակարգի պայմաններում ընտրողների ձայնը լսելի է։ Ուստի կուսակցությունները սկսում են հոգ տանել այն մասին, որպեսզի ունենան ոչ միայն խարիզմատիկ առաջնորդներ, այլ նաև հայտնի ներկայացուցիչներ ոչ միայն կենտրոնական ապարատում, այլ նաև մարզերում, ասաց Հարությունյանը։

Քննարկումների կարևորագույն կետը մնում են մեկ տարվա ընթացքում խորհրդարանի արտահերթ ընտրությունները (դրանց կողմ են Փաշինյանի և Ծառուկյանի կողմնակիցները)։ ՀՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէ, բայց անձամբ Հարությունյանը դրա համար հիմքեր չի տեսնում։

«Արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, եթե պետությունում առկա է կառավարման ճգնաժամ։ Օրինակ` եթե խորհրդարանն օրենքներ է ներկայացնում, որոնց չի աջակցում կառավարությունը։ Կամ հակառակը` եթե ինքն է արգելափակում կառավարության նախաձեռնությունները։ Ես այժմ չեմ տեսնում կառավարման նման ճգնաժամ», — ասաց նա։

Քննարկումները կշարունակվեն այլ քաղաքական ուժերի (այդ թվում՝ արտախորհրդարանական), ինչպես նաև քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ խորհրդարանը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին։ ՀՀԿ-ն արդեն կորցրել է մեծամասնությունը (հիմա այն 105 տեղից ունի 52` նախկին 58-ի փոխարեն)։ Բայց ՀՀԿ-ի շարքերը լքած պատգամավորները (այդ թվում՝ խոշոր գործարարները) չեն հայտարարել նոր իշխանություններին միանշանակ աջակցելու մասին։

Լրահոս
0