00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երգչուհի Էմմիի հուզիչ գրառումը. «Ես ժպտալու եմ ամեն օր, որ դուք դա տեսնեք»

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցЭмми
Эмми  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նադեժդա Սարգսյանի մահից հետո նրա դուստրը` Էմմին, հրապարակել է ծնողների լուսանկարը և մարդկանց հորդորել, որ իրեն չխղճան։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հանրահայտ երգչուհի Էմմին չի ուզում, որ իրեն խղճան։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

«Ինձ մի՛ խղճացեք։ Ես իմ ծնողների ներկայությունը զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան։ Նրանք իմ մեջ են՝ իմ արյունն ու իմ մարմինն են։ Լինելով ծնողներիս միակ զավակը երբեք էգոիստ չեմ եղել։ Այսօր՝ առավել ևս։ Տեսնելով մամայիս տանջանքն այս հիվանդության պայքարի մեջ՝ ես հիմա ավելի հանգիստ եմ։ Հավերժ միմյանց սիրահարված Նադյան ու Դոդոն հիմա նորից միասին են և, ըստ սովորության, իրար հետ շրջում են ամբողջ աշխարհով»,- գրել է նա։

Надежда Саркисян - Sputnik Արմենիա
Մահացել է Նադեժդա Սարգսյանը

Երգչուհին նշել է, որ ծնողներն իր պահապան հրեշտակներն են։

«Գիտակցելով իմ միակ զավակ լինելու փաստը՝ նրանք աշխարհով մեկ թողել են ինձ ընկերներ, ովքեր ինձ թև ու թիկունք կլինեն։ Ինձ կփայփայեն և նվիրված կլինեն այնպես, ինչպես իմ ծնողներն են իրենց վերաբերել։ Մի ամբողջ բանակ է ինձ այսօր օգնում։ Իմ կողքին են հարազատներս, ընկերներս, հարևաններս, ծնողներիս ընկերները, սաները, մարդիկ, ովքեր գոնե մի քանի վայրկյան շփվել են մամայիս ու պապայիս հետ։ Հիմա ես գիտեմ, որ պապաս էլ միայնակ չէ․ նրա միակ սերն ու թիկունքը, ուժ տվող Նադյան իր կողքին է։ Գուցե հիմա իրար հետ նստած՝ մամաս պատասխանում է իր հազարավոր ֆեյսբուքյան ընկերների մեկնաբանություններին, իսկ պապաս ասում է՝ «Նադե՛ժդա, վերադարձի՛ր իրական կյանք»»,- նշել է երգչուհին։

Էմմին գրառմանը կից հրապարակել է նաև ծնողների արխիվային լուսանկարը։

«Այո՛, արյունս, կարծես, կապույտ է, որովհետև դուք եք ինձ ստեղծել։ Բոլորիս համար հավերժ իրար սիրող Նադյա ու Դոդո։ Դուք իմ Երևանն եք։ Եվ քանի դեռ ապրում ու շնչում եմ՝ հարուստ եմ, ուրախ, երջանիկ, սիրուն հենց ձեզանով։ Ես ժպտալու եմ ամեն օր, որ դուք դա տեսնեք։ Եվ հիմա, հենց այս բեմից, կանգնած ասում եմ՝ շնորհակալ եմ, Աստվա՛ծ, որ ընդունել ես ծնողներիս Քեզ մոտ։ Պա՛պ, ծաղիկներով դիմավորիր»,- գրել է երգչուհին։

Նշենք, որ Նադեժդա Սարգսյանը մահացավ օրեր առաջ` հուլիսի 2-ին։

Էմմիի հայրը` քանդակագործ Դավիթ Բեջանյանը, մահացել էր 2011 թվականին։

 

Լրահոս
0