Սնունդի միջոցով է կարելի է պայքարել շոգի դեմ. սննդաբանի խորհուրդները

© Sputnik / Vardanush PetrosyanДиетические сладости
Диетические сладости - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Շոգ ամառը հունից հանել է Հայաստանի բնակիչներին։ Մի տեղ ասֆալտն է հալչում, ոմանք քաղաքի լյուկերի վրա ձվածեղ են պատրաստում։ Սակայն մարդիկ ամենաշատը մտահոգված են սննդակարգով։ Ի՞նչ ուտել, որ առողջության համար վնասակար չլինի։ Ներկայացնում ենք սննդաբանի խորհուրդները։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Շոգ եղանակն իսկական փորձություն է ոչ միայն մարդու հոգեբանության, այլև ողջ օրգանիզմի համար։ Վերջին շաբաթների ընթացքում 40 աստիճան շոգը Հայաստանի տարբեր մարզերի, մասնավորապես` Երևանի բնակիչների համար նորմա է դարձել։

Ամառվա տապին մարդ ուզում է անել ամեն ինչ, որ իրեն հարմարավետ զգա` չքրտնի, չարևահարվի, չթունավորվի։ Սակայն միշտ չէ, որ ստացվում է այդ գործում հաջողության հասնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում սննդաբան Հասմիկ Աբովյանը ասել է` ինչը կարելի է ուտել այս եղանակին, ինչը` ոչ։

Фрукты - Sputnik Արմենիա
Դիետան օգնում է… ավելի գիրանալ. պարզել են գիտնականները

«Հատկապես շոգ օրերին պետք է սնվել բացառապես թարմ սննդամթերքով ու ցանկալի է` նոր պատրաստած ճաշերով։ Պետք է ավելի շատ բանջարեղեն ու մրգեր ուտել։ Դրանք ոչ միայն օգտակար են, այլև վերականգնում են ջրի պակասն օրգանիզմում։ Այս շոգին օրգանիզմն ամենաշատը ջրի կարիք ունի», – նշեց բժիշկը։

Եվս մեկ խորհուրդ` օրգանիզմում հանքանյութերի պակասը լրացնելու համար պետք է սովորական, ոչ գազավորված ջուր խմել։ Նրա խոսքով` օրական պետք է 2–3 լիտր ջուր խմել` կախված ճաշացանկից։

Սակայն բավարար չափով ջրի բացակայության պատճառով օրգանիզմի ջրազրկումը միակ խնդիրը չէ։ Եվս մեկ գլխացավ է սննդային թունավորումը։

«Հատկապես շոգին շատ տարածված սննդային թունավորումներից ու աղիքային վարակներից խուսափելու համար, պետք է լավ հետևել սանիտարահիգենիկ նորմաներին։ Պետք է խուսափել թթվասերով ու մայոնեզով աղցաններից, պետք չէ խանութներից պատրաստի աղցաններ գնել, քանի որ դրանց մեջ հաճախ աղիքային ցուպիկ է լինում», – ընդգծեց սննդաբանը։

Հատկապես հղի կանայք պետք է հետևեն սննդակարգին, քանի որ նրանց համար աղիքային վարակներն ու սննդային թունավորումներն ավելի վտանգավոր են։ Բժիշկը խորհուրդ է տալիս խուսափել պաղպաղակից, հատկապես` լցնովի, նաև խուսափել առավել վտանգավոր աղանդներից` կրեմով թխվածքից, օրինակ։

Հում կամ թերխաշ ձվեր պարունակող ուտեստները նույնպես կարող են առողջության հետ խնդիրներ առաջացնել։ Աբովյանը հավելեց, որ ուտեստները պատրաստելիս պետք է 3-5 գրամ աղ ավելացնել` ջրազրկումից խուսափելու համար։

Իսկ ինչ վերաբերում է հայերի սիրած տապակած կարտոֆիլին, ապա այստեղ ամեն ինչ ավելի վատ է։

«Տապակած ուտելիքը միշտ է վնասակար է։ Անկախ եղանակից», – նշեց սննդաբանը։

Աբովյանը հավելեց, որ շոգին չի կարելի դիետա պահել։ Պետք է խուսափել լցնովի ըմպելիքներից, նաև փողոցներում ու հանրային սննդի կետերում պատրաստված թարմ հյութերից։

Լրահոս
0