00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էդ էրեխեքին որ վեռտալյոտով տանեն Կիրովաբադ, իրանք հետ կգան տուն». կորած երեխաներին գտան

© Sputnik / Janna PoghosyanСело Арени
Село Арени - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոնումներն արդյունք են տվել, և Արտանիշ գյուղում կորած եղբայրներին գտել են։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի տարածքում նախօրեին կորած երկու երեխաներին գտել են Ծափաթաղում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։

«Նրանք ժիր, բաևոյ երեխաներ են։ Իրանց եթե վեռտալյոտով տանեն Կիրովաբադ, իջացնեն, կգան կհասնեն իրանց տուն»,- ասաց Շուշանյանը։

Նա պատմեց, որ երեխաներն իրենց անասնապահական ֆերմայում են եղել, այնտեղ են աշխատել։

«Աշխատանքը երևի ծանր է եղել կամ նման մի բան, թողել-գնացել են։ Մի քանի ժամ չեն երևացել, բոլորը խառնվել են իրար` էլ փրկարար, էլ կամավոր, էլ ոստիկանություն»,- ասաց համայնքի ղեկավարը։

Мост Победы в Ереване - Sputnik Արմենիա
Հաղթանակի կամրջի տակ երիտասարդի դիակ են գտել

Երեխաները Արտանիշից հասել են Ծափաթաղ ու գնացել բարեկամի տուն։

«Ամենավատ բանն էինք մտածում։ Դե Ադրբեջանը կպած ա։ Լակոտներ են էլի, ինչ-որ բանից նեղանան, թողնեն գնան, խայտառակ լինենք»,- ասաց Շուշանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 5-ին, ժամը 01։51-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ի (2003 թ.) և Է. Ղ.-ի (ծնվ.2007թ.) մասին։ Նրանք հուլիսի 4-ին, ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս էին եկել և չէին վերադարձել տուն։

Լրահոս
0