Հրայր Թովմասյանը խոսեց իր հրաժարականի ու դատական իշխանության անկախության մասին

© Sputnik / Nelli Danielyan / Грайр Товмасян
Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրայր Թովմասյանը խոստացավ քաղաքական թեմաներով խոսել թոշակի անցնելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Սահմանադրությունում չկա որևէ հոդված, որը ես այլ կերպ կձևակերպեի։ Այսօր` հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը, պատասխանելով նոր քաղաքական իրավիճակում գործող Սահմանադրության կենսունակության մասին լրագրողների հարցին, ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

«Դա չի նշանակում, թե այն, ինչ այսօր Սահմանադրությամբ ամրագրված է, ես ինքս կողմ եմ եղել բոլորին։ Բայց հանձնաժողովում եղել է մտքերի բախում, մեկը մյուսին համոզել են, որոշ դեպքերում ես մնացել եմ փոքրամասնության մեջ»,- ասաց Թովմասյանը` հրաժարվելով հայտնել, թե որ դրույթներն են իր համար անընդունելի։

Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին` Հրայր Թովմասյանը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Իմ օրակարգում նման հարց չկա։ Եթե երկրում տեղի ունեցող քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պիտի փոխվի նաև դատական իշխանությունը, ապա Սահմանադրությունում ինչ-որ բան այնպես չի գրված»,- ասաց նա։

Թովմասյանը շեշտեց, որ դատական իշխանությունը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինի։ Հայաստանում գործող դատավորների մի մասը նշանակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, մի մասը` Ռոբերտ Քոչարյանի, մի մասը` Սերժ Սարգսյանի օրոք։ Եթե քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում նաև դատական իշխանությունը փոխվի, կնշանակի, որ դատական իշխանությունն անկախ չէ։

Քաղաքական հարցերի, այդ թվում` նախկին իշխանությունների կողմից ՍԴ նկատմամբ ճնշումների մասին հարցերին Թովմասյանը չպատասխանեց` խոստանալով այդ թեմաներին անդրադառնալու թոշակի անցնելուց հետո։

Լրահոս
0