«Ծառուկյանն» առաջարկում է փակել, Դաշնակցությունը` բացել

© Sputnik / Asatur Yesayants / Заседание в Национальном Собрании Армении (23 мая 2018). Еревaн
Заседание в Национальном Собрании Армении (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընտրությունները փակ, թե բաց ցուցակներով անցկացնելու հարցն այսօր ԱԺ-ում թեժ քննարկման առիթ է դարձել:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված քննարկումներն ԱԺ-ում շարունակվում են: Առաջարկություններ ներկայացնելու հերթն այսօր «Ծառուկյան» դաշինքինն էր:Խմբակցության անդամներն առաջարկում են անցնել ամբողջովին համամասնական ու փակ ցուցակներով ընտրակարգի։

Избирательный кодекс Армении - Sputnik Արմենիա
Լինեն, թե չլինեն «հեղինակությունները» խորհրդարանում. ընտրական բարեփոխումների քննարկումները

Գործող խառը ընտրակարգով ընտրության անցկացումը «Ծառուկյան» դաշինքում ժողովրդավարական  չեն համարում: «Ամբողջությամբ համամասնական փակ ընտրակարգի անցնելու դեպքում ԱԺ ընտրությունները չեն անձնավորվի, և կբարձրանա դրանց քաղաքական նշանակությունը»,- առաջարկները ներկայացնելով` ասաց Սերգեյ Բագրատյանը։

ՀՅԴ-ն այս առաջարկը չի ընդունում, նրանց համոզմամբ «փակ ընտրացուցակները հակասում են ժողովրդավարությանը:

ԲՀԿ-ն առաջարկում է նաև արգելել համատիրություններին՝ քարոզարշավների ընթացքում իրենց գրասենյակներն օգտագործել որպես որևէ կուսակցության կամ դաշինքի նախընտրական շտաբ։

«Նախորդ ընտրությունների ընթացքում համատիրությունները կազմակերպում էին քարոզչություն՝ ի նպաստ հանրապետական կուսակցության, որովհետև փաստացի գտնվում էին նրանց հսկողության ներքո»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
«Ծառուկյանը», «Ելքը» և Դաշնակցությունը խորհրդարանում «թարմ արյուն» են ուզում. ՀՀԿ–ն դեմ է

ԲՀԿ-ն առաջարկում է նաև հրաժարվել ընտրողին օգնելու կարգից և թույլ չտալ, որ նույն անձն օգնի մեկից ավելի ընտրողի։

ԲՀԿ-ն ճշտել է` 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում 79.500 քաղաքացի քվեարկել է այլ անձի օգնությամբ, այն դեպքում, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տվյալներով`  ընտրական իրավունք ունեցող այն անձինք, ովքեր ուղեկցորդի կարիք ունեն, ընդամենը 15.250-ն են:

ԲՀԿ-ն առաջարկում է նաև հավասար պայմաններ ապահովել զորամասերում նախընտրական քարոզչություն իրականացնող քաղաքական ուժերի համար, ավելացնել եթերաժամանակ ու սահմանափակել ընտրատեղամասերում միաժամանակ 15-ից ավելի լրագրողների ներկայությունը:

Հաջորդ նիստի ընթացքում ներկա կլինեն նաև վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչները։

ԱԺ ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խմբի հաջորդ նիստը որոշվեց անցկացնել հուլիսի 10-ին` դրան հրավիրելով կառավարության ներկայացուցչի, ով պետք է պատասխանի քննարկումների ընթացքում կուտակված մի շարք հարցերի:

Լրահոս
0