00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարությունյանի գործը. կարո՞ղ էր արդյոք պաշտպանության նախարարը չլսել Ռոբերտ Քոչարյանին

© Sputnik / Aram NersesyanГенерал-полковник Микаел Арутюнян
Генерал-полковник Микаел Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ–որ մեկի ենթակայության տակ լինելը հիմք չէ անօրինական հրաման կատարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Անօրինական հրաման կատարելը հանցագործության մասնակից է դարձնում կատարողին, կարևոր չէ` նա պաշտպանության նախարար է, թե ուրիշ մեկը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` մեկնաբանելով Միքայել Հարությունյանի գործը։

Николай Багдасарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաղդասարյան. «Այստեղ իրավաչափության խնդիր չկա, իրավաչափ բառը լրիվ այլ նպատակ է հետապնդում»

Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ, որն այդ պաշտոնն է զբաղեցրել 2008 թվականի նախագահական ընտրություններին ժամանակ։

Բաղդասարյանի խոսքով` դեռ վաղ է խոսել ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հասցեին մարտի 1-ի գործով առաջադրած մեղադրանքների հիմնավոր լինելու մասին, քանի որ դեռ հրապարակային դատական գործընթաց չի եղել։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք պաշտպանության նախարարը պետք է կատարի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը (այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի), ապա այս պատասխանը պարզ է, ինչպես ցանկացած այլ զինվորականի դեպքում։

«Եթե դու անօրինական հրաման ես կատարում, մեխանիկորեն դառնում ես հանցագործության մասնակից և պետք է պատասխանատվություն կրես։ Չեմ կարծում, որ նա կամ մեկ այլ բարձրաստիճան սպա այդ մասին չգիտի», — ասաց Բաղդասարյանը։

Կոչ անելով մի կողմ դնել կոնկրետ Հարությունյանի գործը` փաստաբանը նշում է, անօրինական հրաման տալու և դրանք կատարելու դեպքում քրեական հետապնդում է սպառնում երկուսին էլ։ Ըստ նրա` երկու կարծիք այս հարցում լինել չի կարող։ Ընդ որում, իրավիճակը վերաբերում է ոչ միայն զինվորական ծառայությանը, այլև քաղաքացիական ոլորտին։

Նա ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ իրավաբանների շարքում քննարկվում է օրենքի հակադարձ ուժի թեման. նախկին օրենքներով հանցագործություններ կատարած անձին արդյո՞ք պետք է մեղադրանք առաջադրվի նույն օրենսդրության շրջանակում։ Չէ՞ որ եթե օրենսդրությունը չի գործում, ապա դրա շրջանակում առաջադրած մեղադրանքը նույնպես կորցնում է ուժը։

Генерал-полковник Микаел Арутюнян - Sputnik Արմենիա
Երկու իրավաբանների վեճը. արդյո՞ք իրավաչափ է Միքայել Հարությունյանի հեռակա կալանավորումը

Բաղդասարյանը նշում է` եթե արարքը կատարվել է հին քրեական օրենսգրքով, ապա հանցակազմի տարրերը պետք է դիտարկել հին քրեական օրենսգրքի պայմաններում, սակայն դրանք պիտի համապատասխանեցնեն նոր քրեական օրենսգրքին։

«Օրինակ` եթե մարդը գողություն է կատարել, որը սահմանված էր հին ՔՕ-ի 56-րդ հոդվածով, ապա նորով նա անցնելու է 144-րդ հոդվածով։ Եթե գործողությունները հին օրենսդրության համաձայն` հանցագործություն էին համարվում, ապա համապատասխանություն է պետք գտնել նորում», — ասաց Բաղդասարյանը։

Որից հետո, ըստ նրա, պետք է ընտրվի պատիժը նախկին օրենսդրության պատժամիջոցների շրջանակում։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Հարությունյանին ուզում են պատասխանատվության ենթարկել ցուցարարների դեմ իրականացրած գործողություններում ԶՈՒ-ի մասնակցության համար։ Այն ժամանակ` 2008 թվականի փետրվարին, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվել էին ընդունել նրա պարտությունն ընտրություններում և բողոքի ակցիա էին սկսել Երևանի կենտրոնում։ 2008 թվականի մարտի 1-2-ին նրանց նկատմամբ ուժ էին կիրառել, այդ թվում` հրազեն։ Մահացել էին 10 մարդ, որոնցից 2-ը` իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Այդ գործողությունների կազմակերպիչներից ոչ ոք մինչ օրս չի պատժվել։

Լրահոս
0