00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարելի է կերակրել խոստումներով, բայց ոչ երկար ժամանակ. ի՞նչը կարող է խանգարել Փաշինյանին

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян на совещании по жилищному вопросу молодым семьям и военнослужащим (26 июня 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на совещании по жилищному вопросу молодым семьям и военнослужащим (26 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդի ավյունն ու էներգիան, իհարկե, լավ են, բայց հասուն որոշումների համար պետք է նաև փորձ, և միայն այդ գործոնների համադրությունը կարող է տալ անհրաժեշտ արդյունք։ Sputnik-ի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը խորհրդածում է այն քաղաքականության մասին, որն ընտրել է Հայաստանի նոր վարչապետի թիմը։

«Չեղյալ հայտարարել ռեպրեսիվ օրենքները, բարեփոխել կոռումպացված հասարակական ինստիտուտները, ապահովել բարեկեցություն բոլորի համար». դա որտե՞ղ։

Նպատակին հասնելու համար հատկացված ժամանակը՝ հնարավորինս արագ։ Իսկ ինչպե՞ս։ Ո՞վ պետք է դրանով զբաղվի։ Մալայզիայի վարչապետ Մախատխիր Մոհամադը։

Ուրիշ ի՞նչ ընդհանրություն կա Մալայզիայի և այսօրվա Հայաստանի միջև։ Շատ ընդհանրություններ կան, այդ թվում` արտահայտված բանաստեղծական հանգերով.

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի կոչից հետո 300 հոգի վերադարձել են արտասահմանից

Առողջ եղեք, ապրեք հարուստ,

Որքան թույլ կտա աշխատավարձը ձեր։

Իսկ, եթե աշխատավարձը ձեզ թույլ չտա ապրել,

Ապա մի ապրեք, ոչ ոք ձեզ չի ստիպում։

Կոռուպցիան այնքան խորն է նստած այս երկրի ուռճացված պետական ծառայություններում, որ Մալայզիայի տարեկան ծախսերի մինչև 40 տոկոսը, որոնք ընթացիկ տարում կարող են կազմել գրեթե 60 միլիարդ դոլար, տարրալուծվում են հարավասիական երկնքում։

Հաջորդ նմանությունը ավտորիտար ռեժիմի անարյուն փոփոխությունն է և «վենդետա չի լինելու» թեմայով հավաստիացումները։

«Եթե ինչ-որ մեկը սխալ է գործել, օրենքը նրա հարցը կլուծի, բայց ես չեմ պատրաստվում ինչ-որ ձևով վրեժ լուծել», — հայտարարել է երկրի հակակոռուպցիոն հանձնաժողովի նոր ղեկավարը։

Միաժամանակ, Մալայզիայի վարչապետը ջանասիրաբար ձեռնամուխ է եղել իր նախորդին հետապնդելուն․ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել նախկին վարչապետի և նրա ընտանիքի անդամների տանը։ Միայն Կուալա Լումպուրի շքեղ բնակարաններից առգրավվել են մի քանի հարյուր պայուսակներ և տասնյակ ճամպրուկներ՝ ոսկերչական զարդերով, փողերով և այլ արժեքավոր իրերով (պահածոների արկղերի մասին առայժմ լռում են)։

Премьер-министр Армении Никол Пашинян принял соучредителя Reddit Алексиса Оганяна (27 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ամերիկահայ միլիոնատերն այստեղ գործունեություն ծավալելու հարցերը քննարկել է Փաշինյանի հետ

Մալայզիայի իշխանություններն արգելել են նախկին վարչապետին լքել երկիրը։ Ճիշտ է՝ մեզ մոտ դեռ չեն արգելել, բայց ով գիտի․․․

Փոխարենը գիտենք․ հարցաքննության են կանչել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին կալանավորելու հրամանագիր են ստորագրել, իսկ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, որը ժողովրդի մեջ հայտնի է «Սաշիկ» անունով, ձերբակալվել է, թեև ավելի ուշ նրան ազատ են արձակել։ Դա, հավանաբար, վերջին դեպքը չէ, որը թույլ է տալիս մեզ նմանություններ գտնել Մալայզիայի և Հայաստանի քաղաքական ու տնտեսական իրավիճակների մեջ։

Սրանով ավարտենք նմանությունները և անցնենք տարբերություններին։ Այստեղ ամենահետաքրքիրը հեղափոխական գործիչների տարիքն է։ Ինչպես գիտենք, Փաշինյանը 43 տարեկան է, Մախատխիրը, շատերը կարող են չիմանալ, բայց 92 տարեկան է, ճիշտ այնքան, որքան Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը։ Նրանց հետ կարող են համեմատվել միայն Թունիսի նախագահը, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Գերագույն ժողովրդական ժողովի պրեզիդիումի նախագահը և Քուվեյթի էմիրը։

Մեր Նիկոլ Փաշինյանը՝ իր քառասուներեք տարիներով, հակադիր տարիքային բևեռում է, բայց չի կարելի ասել, որ աշխարհում նրանից երիտասարդ լիդեր չկա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 40 տարեկան է, Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը՝ 31 (ներկայում նա աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն է)։ Եվ դա շատ լավ է։ Ի հեճուկս տարածված կարծիքի՝ երիտասարդ չի նշանակում խակ։

Премьер-министр Никол Пашинян посетил Реабилитационный центр защитника Отечества (1 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սելֆի մարտիկների հետ. Փաշինյանը եղել է Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնում

Դեռ Կարեն Դեմիրճյանն է սա ապացուցել, նա Հայաստանի ղեկավար էր դարձել 42 տարեկանում։ Հեղինակին հայտնի չէ, թե ինչն է ստիպել Կրեմլի տարեց պաշտոնյաներին հանրապետության առաջնորդ նշանակել այդքան երիտասարդ մարդու, բայց նա այլ բան է տեսել և գիտի։ Այստեղից մի քիչ մանրամասն՝ բայց հանգամանքներին բնորոշ զգուշությամբ։

Դեմիրճյանի թևի տակ մտած ոչ բոլոր մարդիկ են իմաստուն եղել, բայց գրեթե բոլորը խոշոր ձեռնարկություններ, կազմակերպություններ կամ ուղղակի կոլեկտիվներ կառավարելու փորձ են ունեցել։ Ինչպես նաև ապագայի հանդեպ ավելի քիչ վստահություն, երբ առաջին դեմքը դադարել է բարեհաճ գտնվել նրանց նկատմամբ։

Ոչ մի նոր բան, անցած ուղու սովորական կրկնություն։ Բայց արդար չէր լինի առաջին քարտուղարի առաջադրած մարդկանց անվանել դուրսպրծուկներ կամ «փինաչիներ»։ Նրանք պրոֆեսիոնալներ են եղել՝ մինչև վերջ նվիրվելով գործին, շատերն աշխատանքի վայրում ծերացել են, բայց չեն հնացել։

Այդ առումով այսօր վարչապետի երիտասարդ թիմն առայժմ չափավոր արժանիքների կաբինետ է, և եթե հարցնել հեղինակին, թե ինչում է նա տեսնում գլխավոր թերությունը, ապա պատասխանը հետևյալը կլինի՝ ոչ թե բոլորի մասին, այլ բոլորի փոխարեն մտածելու իրավունքը։ Դա առաջացնում է ավելորդ լիարժեքության բարդույթ, որից մինչև նարցիսիզմ մեկ քայլ է։ Հաջորդն արդեն է իրասածությունն է։

Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Թմրանյութեր, զենք, թանկարժեք նկարներ և զարդեր. հետախուզվում է Սերժ Սարգսյանի եղբորորդին

Այն բանից հետո, երբ նախորդների գլխին լցրել են կշտամբանքների փունջ և ցույց տվել տավարի մսի պահածոներ, ժողովուրդն ակնկալում է հաց և արդարություն։ Խոստումներով կարելի է կերակրել, բայց ոչ երկար։ Մարդիկ առայժմ սպասում են։

Նշանակում է դա արդյո՞ք, որ ճանապարհը, որով գնում են երիտասարդները, տանում է փակուղի։ Դա նշանակում է միայն, որ երիտասարդ ավյունը և էներգիան լավ են, բայց հասուն որոշումների համար անհրաժեշտ է իմաստնություն և փորձ, և միայն դրանց համադրությունը կտա անհրաժեշտ արդյունք։ Այսօր այդ մասին գրեթե բոլորն են խոսում։

Ամենաթարմից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյան․ «Հայ գիտնականները և բուհերի դասախոսները քննարկելու շատ հարցեր ունեն կրթության նախարարության ղեկավարության հետ, իսկ երիտասարդ նախարարը պետք է լսի ծանր, պատասխանատու և բոլորովին ոչ առատաձեռն վարձատրվող ոլորտի փորձառու մարդկանց»։

Ինչ վերաբերում է երիտասարդներին և տիեզերական արագությանը, որով նրանք մուտք են գործում իշխանություն։ Մոսկվա, «Ուոլթ Դիսնեյ ԱՊՀ» ընկերություն։ Նման ընկերության ղեկավարի հեղինակությունը պետք է անթերի լինի։ Դե, օրինակ, «Դիսնեյի» աշխատողները չեն կարող գրկախառնված լուսանկարվել բացասական կերպարների հետ (այսինքն՝ մեր խաղաթուղթ խաղացող տղաներին, որոնք նստած են ավտոմեքենայի վրա կամ նկարվել են վերմախի սպայի համազգեստով, նրանց երբեք չէին ընդունի «Ուոլթ Դիսնեյ»)։

Врио мэра Эчмиадзина Диана Гаспарян - Sputnik Արմենիա
Էջմիածնի նոր քաղաքապետը բացահայտում է Մանվել Գրիգորյանի որդու հնարավոր չարաշահումները

«Ուոլթ Դիսնեյ ԱՊՀ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում մի քանի տարի առաջ առաջարկել էին երիտասարդ կնոջ՝ ճիշտ կրթությամբ և հարուստ աշխատանքային փորձով։ Բայց աշխատասենյակ մտնելուց առաջ նա ստիպված է եղել անցնել 60 հարցազրույց՝ կես ժամից ոչ պակաս տևողությամբ։ Դուք նման բան լսե՞լ եք Հայաստանի նոր ղեկավարներին նշանակելիս։

Օրերս Մեքսիկայի նախագահ է դարձել Անդրես Օբրադորը։ Նա վաղուց արդեն պատանի չէ՝ 65 տարեկան, տարիք, երբ դադարում ես զգալ սեփական արյան գվվոցը և սկսում ես տեսնել ու լսել շրջապատի մարդկանց։

Նախագահ Օբրադորը շատ լավ բաներ է խոստացել, այդ թվում՝ պայքարել կոռուպցիայի դեմ։ Տպավորություն չգործեց, բայց այլ բանով գրավեց։

«Լավագույն միջազգային քաղաքականությունը լավ ներքին քաղաքականությունն է», — ասել է Օբրադորը, և նա հազար անգամ ճիշտ է։

Ապրեինք մինչև այն ժամանակները, երբ գողանալը կրկին ամոթ կլիներ, երբ սպայական «Պատիվ ունեմը» կրկին կդառնա ծառայության օրենք, երբ Հայաստանից չեն հեռանա դոլարի և եվրոյի հետևից, երբ մռայլ անխուսափելիությունը, որն ավելի լավ է ողջունել՝ դրա դեմ պայքարելու անհնարինության պատճառով, կմնա անցյալում․․․

Սա այն է, ինչի համար արժե պայքարել ցանկացած տարիքում։ Հաջողություն։

Լրահոս
0