00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բռնեցին, բաց թողեցին. ինչու են աղմկահարույց բացահայտումների հերոսները կրկին ազատության մեջ

© Sputnik / Ashot SafaryanСотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн
Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուժային կառույցների աշխատանքի նրբությունները չիմացող մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ վերջին կալանավորումները, բացահայտումներն ու ձերբակալությունները բեմադրվածության տարր են պարունակում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Վերջին շրջանի կալանավորումները, ձերբակալություններն ու խուզարկությունները տարօրինակ տպավորություն են թողնում։ Ուժային կառույցների աշխատակիցները ներխուժում են ենթադրյալ հանցագործի տուն, գրասենյակ, ամառանոց, խուզարկություն են իրականացնում, մի կույտ փող են գտնում, զենք և նույնիսկ թմրանյութեր, հետո այդ մարդկանց մեկուսարան են տանում, այս ամենը մեծ հանդիսավորությամբ տարածվում է մամուլում, ռեպորտաժներ են պատրաստվում գումարների յուրացման, ապօրինի (երբեմն նաև օրինական) զենքի մասին, բայց մեկ-երկու օր անց այդ մարդկանց բաց են թողնում` գրավի, երկրից չհեռանալու մասին ստորագրության դիմաց։

Президент Серж Саргсян награжденает медалью За заслуги перед Отечеством 1-й степени Левона Саргсяна - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի եղբայրը կկալանավորվի. քննիչը որոշում է ընդունել

Ճիշտ է` առանձին դեպքերում կալանավորման մասին որոշումներ էլ են լինում, օրինակ` պատգամավոր և գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքում։

Վերոնշյալն առավել արդիական է նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրների պարագայում։ Կրտսեր եղբայրը` Լևոնը, նրա որդին և դուստրն այս պահին մեղադրվում են ապօրինի հարստացման համար, քրեական գործ է հարուցվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ JLJ Project Company ՍՊԸ-ի բաժնետեր Նարեկ Սարգսյանի մոտ խուզարկություն իրականացնելու ժամանակ հայտնաբերվել են որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի չհայտարարագրված պայմանագրեր: Երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննություն է ընթանում։

Նախկին նախագահի մյուս եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, որն ավելի շատ հայտնի է Սաշիկ անունով, հունիսի 28-ին բերման ենթարկվեց ոստիկանություն, նրա ավտոմեքենայի մեջ զենք հայտնաբերեցին։ Հետագայում պարզվեց, որ զենքն օրինական է, իսկ Սարգսյանին ազատ արձակեցին։ Սրանով, սակայն, Սաշիկ Սարգսյանի անհաջողությունները չավարտվեցին։ Հուլիսի 4-ին ԱԱԾ աշխատակիցները գրեթե 9 ժամ խուզարկեցին Սարգսյանի տունը։ Հատուկ գործողությունների արդյունքների մասին հաջորդ օրը ԱԱԾ-ն ռեպորտաժ հրապարակեց։ Սարգսյանի և նրա որդու` Նարեկի գործունեության ծավալները իսկապես ապշեցրին։ Գումարներ, թմրանյութեր, ոսկյա զարդեր, թանկարժեք ավտոմեքենաներ. սա նախկին նախագահի զարմիկի «սխրանքների» համառոտ նկարագրությունն է։ Միևնույն ժամանակ Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին` Հայկը, մեղադրվում է 2007 թվականին մահափորձ կատարելու համար։ Հայկ Սարգսյանն ու նրա հայրը դեռ ազատության մեջ են, իսկ Նարեկը, ինչպես պարզվեց, հունիսի 22-ին Ռուսաստան է մեկնել։ Հայրենիքում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Հետախուզվում է նաև Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը։

Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տանը. լուսանկարներ

Ուժային կառույցների աշխատանքի նրբությունները չիմացող մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ վերջին կալանավորումները, բացահայտումներն ու ձերբակալություններն ավելի շուտ բեմադրված են։ Նախ` ինչո՞ւ են նման լուրջ հանցանքների մեջ կասկածվող մարդիկ կրկին հայտնվում ազատության մեջ, և ո՞ւր են երաշխիքները, որ նրանք չեն խուսափի արդարադատությունից։ Ասվածը վերաբերում է ոչ միայն նախկին նախագահի բարեկամներին, այլև, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։ Հայտարարվեց, որ նա յուրացրել է հիմնադրամի միջոցները` տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելով, հասարակությունը ապշեց, բարկացավ, հիասթափվեց, բայց հուլիսի 5-ին` ձերբակալությունից մի քանի օր անց, նրան ազատ արձակեցին, 2 հազար դոլար գրավի դիմաց։

Վերադառնանք Սարգսյաններին։ Ինչպե՞ս է Սաշիկի ավագ որդին` Նարեկը, կարողացել Մոսկվա մեկնել։ Չէ՞ որ տրամաբանությունը հուշում է, որ այդ երիտասարդն առնվազն մեկ ամիս առաջ պետք է արդեն հայտնված լիներ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում` հաշվի առնելով Հայաստանի քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխումը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ ընտրվելուց առաջ խոստացել էր, որ վենդետա չի լինելու, սակայն միևնույն ժամանակ նա ուժային կառույցներին հանձնարարել է ազատվել քրեածին և կիսաքրեածին տարրերից։

Չի բացառվում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին վարչապետ Փաշինյանը որոշակի մեսիջ է ուղարկում իր նախորդին` հասկացնելով, որ զերծ մնա ռևանշիստական ծրագրերից։ Սերժ Սարգսյանի բարեկամների նկատմամբ քրեական գործեր հարուցելը նշանակում է, որ վաղ թե ուշ կարող են նաև նրան հասնել։ Սեղմելով օղակը նախկին նախագահի շուրջ` Նիկոլ Փաշինյանը նեղացնում է Սարգսյանի դաշտը հետագա մանևրումների և քաղաքական կոմբինացիաների համար։ Սա գործող վարկածներից մեկն է։ Եվս մեկ վարկած` վարչապետի համար այժմ չափազանց կարևոր է պահպանել և բազմապատկել իր քաղաքական կապիտալը, պահպանել իր բարձր վարկանիշը ընտրություններից առաջ։ Իսկ Սաշիկ Սարգսյանի տանը խուզարկություն իրականացնելը լավագույն միջոցն է ներկայիս հեղափոխական ոգևորվածությունը պահպանելու համար։ Սակայն միևնույն ժամանակ այդ մարդկանց տները խուզարկելուց ու նրանց կարճաժամկետ ձերբակալություններից այն կողմ գործը չի գնում։ Ակամայից հիշում ես հայտնի ասացվածքը. «Շանը վախեցրու, բայց մի՛ խփիր»։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Սաշիկ Սարգսյանի որդին առերես հարցաքննվել է. նա կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ

Գաղտնի դավադրությունների առանձին սիրահարներն ավելի հեռու են գնում` իրավապահ մարմինների լոյալությունը բացատրելով Փաշինյանի և Սարգսյանի միջև ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններով։ Մասնավորապես, նշվում է, որ ապրիլին Սարգսյանի հրաժարականը նախապես ծրագրված «օպերացիա» էր, որի հիմնական նպատակը Արցախի հիմնահարցի վերաբերյալ բանակցությունների հետ կապված իրավիճակը փոխելն է։

Վերջին օրերի իրավիճակը մեկնաբանելիս` ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արմենակ Մանուկյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ որևէ տարօրինակ բան չի տեսնում ուժայինների գործողություններում։ Նրա խոսքով` գոյություն ունի անմեղության կանխավարկած, և այդ մարդկանց չի կարելի նստեցնել, չի կարելի նրանց հետևել, նրանց հեռախոսը լսել` առանց դատարանի համապատասխան որոշման։ Սա այն մասին, թե ինչու ուժայինները ուշադրությունից դուրս թողեցին Նարեկ Սարգսյանին, և նա անխոչընդոտ հեռացավ Հայաստանից։ Մանուկյանի խոսքով` պետք է գործել բացառապես օրինական մեթոդներով, այլապես ապօրինության դեմ պայքարում հերթական ապօրինությունը կլինի։

«Ուժայինների ներկայիս գործողություններին անհրաժեշտ է առանց ավելորդ էմոցիաների վերաբերվել։ Պետք է հասկանալ, որ իրավապահ մարմինները սեփական նկատառումներն ունեն տեղի ունեցողի վերաբերյալ։ Նրանք իրենց աշխատանքն են կատարում և պետք է զերծ մնան էյֆորիայից», — ասաց Մանուկյանը։ Մեր զրուցակիցը որևէ «շեղում» չի տեսնում քննչական մարմինների և հատուկ ծառայությունների աշխատանքում։

Հատուկ ծառայությունների վետերանի խոսքերն անուղղակիորեն հաստատում է Փաշինյանի հայտարարությունը, որը նա արել է հուլիսի 5-ին Սյունիքի մարզ իր աշխատանքային այցի ժամանակ։ Վարչապետը, մասնավորապես, նշել է, որ մտադիր չէ լցնել բանտերը, և որ պետք է խուսափել «37 թվականի» մթնոլորտի հաստատումից։ Այլ կերպ ասած` բռնաճնշումներ իրականացնելը, ինչպես, օրինակ, հարևան Թուրքիայում է տեղի ունենում, մեր մեթոդը չէ։

Բռնաճնշումներ իսկապես պետք չեն։ Ուժային կառույցներից չի կարելի պահանջել նաև օրենքի սահմաններից դուրս ավելորդ դաժանություն կիրառել։ Սակայն տասնյակ տարիներով արմատացած անօրինականության մթնոլորտը, երբ օրենքը գործում էր միայն հասարակ մահկանացուների համար, իսկ իշխանությանը մոտ կանգնած անձինք օրենքից վեր էին, քաղաքացիների գիտակցության մեջ սոցիալ-հոգեբանական ինքնադատաստանի որոշակի դետերմինանտներ է ծնել։ Մարդկանց դրանցից ազատելն ու «օրինական» դաշտ վերադարձնելը նոր իշխանության հիմնական խնդիրներից մեկն է։

Լրահոս
0