00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացասական երևույթ է. Մնացականյանը` Բաքվում ՌԴ ներկայացուցիչների հայտարարությունների մասին

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արգործնախարարը համարում է, որ նմանատիպ հայտարարությունները չեն նպաստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունելի չի համարում վերջերս Ադրբեջան այցելած ՌԴ ներկայացուցիչների հայտարարությունները: «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նախարարը նշել է, որ դրանք չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, գործընթացին ոչ մի դրական, այսպես ասած, պատգամ չեն հաղորդում:

«Սա բացասական երևույթ է»,- նշել է Մնացականյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը զարգացնում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, վարչապետը 2 անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ:

Նրա խոսքով՝ փոխըմբռնման, հարաբերությունների կառուցման բավական լավ հիմքեր կան:

«Այդ առումով դինամիկան դրական է։ Այն, ինչ զուգահեռ կատարվում է, որևէ կերպ ողջունելի չի կարող լինել»,- նշել է ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում անցկացվել էր «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողով։ Ռուսական կողմից մասնակցել էին «Միջազգային Եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն և ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն։ Նշված անձինք հանդես էին եկել Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված մի շարք հակահայկական հայտարարություններով։ Այնուհետև ռուսական պատվիրակությունն այցելել էր Արցախի հետ շփման գիծ` Ջոջուղ Մարջանլի գյուղ, բարձրացել Լելե Թեփե բարձունք, որն Ադրբեջանի վերահսկողություն տակ է անցել 2016 թվականի քառօրյայից հետո։

Լրահոս
0