Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Տեր Եսայի քահանա Արթենյան. «Վարդավառից առաջ խնձոր չուտելու ավանդույթ կա»

© Sputnik / Asatur Yesayants / Иерей Есаи Артенян
Иерей Есаи Артенян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեր Եսայի քահանա Արթենյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Պայծառակերպության տոնի ավանդույթների ու խորհրդի մասին։
Տեր Եսայի քահանա Արթենյան

Հոգևորականը նշում է, որ շատերը պահում են խնձոր չուտելու ավանդույթը և մինչև Վարդավառ խնձոր չեն ուտում։ Այս ավանդույթը տարածված չէ, սրա մասին ավելի շատ գիտեն եկեղեցական համայնքներում։

«Երբ մարդիկ համախմբվում են որևէ բանի շուրջ, ձևավորվում են ավանդույթներ։ Հետևաբար մարդիկ, կախված նրանից, թե ինչպես են զգում, հասկանում և մասնակցում տվյալ տոնին, այնքան բյուրեղացված են ծնվում ավանդույթները»,- ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նրա խոսքով` եթե մարդիկ եկեղեցական բուն տոնին մասնակցում են թերի, կիսատ կամ ոչ լիարժեք հասկանալով տոնի խորհուրդը, ավանդույթներն էլ են աղճատվում։

Լրահոս
0