ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 7-ին՝ ժամը 17.20-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սամվել Վ.-ին։ Այդ մասին հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սամվել Վ.-ն 2013թ. հունիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (խարդախություն):
Խափանման միջոցը՝ ստորագրություն: