Կրեմլում շփոթել են երկու հայերին, կամ ինչպես Մարգարիտան Նիկիտա դարձավ

© Sputnik / Сергей Гунеев /  / Անցնել մեդիապահոցГлавный редактор телеканала RT и МИА "Россия сегодня" Маргарита Симоньян
Главный редактор телеканала RT и МИА Россия сегодня Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիմոնյան ազգանունը շփոթության մեջ է գցել Կրեմլի աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում շփոթել են երկու հայերի հեռախոսահամարները և Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի փոխարեն զանգահարել են Russia Today-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այդ մասին իր Twitter-յան էջում գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

«Բջջայինս զնգաց։ Կանացի ձայն.

— Բարի օր, Սիմոնյա՞նն է։

— Այո։

— Նախագահի աշխատակազմից է։ Միացնում եմ…

Տղամարդու ձայն.

— Բարև Ձեզ, Նիկիտա Պալիչ, թանկագինս»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

​Russia Today-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիրը վերջին ժամանակաշրջանում հաճախ է հետաքրքրիր պատմություններ պատմում սոցիալական ցանցում։ Մի քանի օր առաջ նա պատահաբար հրապարակել էր հայտնի հաղորդավար Թինա Կանդելակիի հեռախոսահամարը։

Լրահոս
0