00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ դեմ է հաղորդում տվել նախկին ոստիկանապետը. Ալիկ Սարգսյանի խիղճը մաքուր է

© Sputnik / Asatur YesayantsДепутат НС Армении Алик Саркисян
Депутат НС Армении Алик Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խոսեց իր կարողության, իշխանափոխության ու խղճի հանգստության մասին:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ԱԺ հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վստահեցնում է` չարաշահումներ չի արել, օրենքի առաջ պատասխանելու պատճառ չունի: Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Արարատի նախկին մարզպետի` իր հասցեին ուղղված մեղադրանքներին:

Հետախուզում է հայտարարվել Նարեկ Սարգսյանի և Արտեմ Պետրոսյանի նկատմամբ - Sputnik Արմենիա
Զենքեր, թմրանյութեր և «Մարտիրոս Սարյաններ». էլ ի՞նչ կա ԱԱԾ տարածած տեսանյութում

«Ես մաքուր եմ ապրել, ոչ մի չարաշահում չեմ արել, և իմ խիղճը հանգիստ է»,- հայտարարեց Սարգսյանը:

Իսկ ինչ վերաբերում է իր հսկայական կարողության մասին լուրերին, պատգամավորը վստահեցրեց` ամեն ինչի դիմաց ունի համապատասխան բացատրություն և արդարացում:

«Ցանկացած մարդ, Հայաստանի քաղաքացի սեփականություն ունենալու իրավունք ունի, Սահմանադրությունը կարդացեք: Ես կխոսեմ սեփականություն ունենալու տեսանկյունից և կհիմնավորեմ»,- լրագրողներին ասաց նախկին ոստիկանապետը` միաժամանակ հերքելով, որ ունի բենզալցակայաններ ու այլ բիզնեսներ:

Իսկ հարցին, թե ինչու հատկապես հիմա որոշեց դիմել իրավապահներին, Ալիկ Սարգսյանն արձագանքեց` իշխանություն է փոխվել:

«Մարդիկ վարկաբեկելու խնդիր ունեն, ես պարզ հայտարարում եմ, որ կորցնելու ոչինչ չունեմ, ավելի լավ է` իրեն վարկաբեկեմ: Դիմողը շատ փոքրիկ անձնավորություն չէ, չգիտեմ ինչ է՝ միաբջիջ մի մարդ է, որ ինձ փորձի վարկաբեկի, իմ ամբողջ տարիների վաստակը նսեմացնի, ոչ մեկն այս երկրում նման բան չի կարող անել»,- ասաց Ալիկ Սարգսյանը։

Սարգսյանը չցանկացավ հայտնել այն մարդու անունը, ում դեմ հաղորդում է ներկայացրել։ Փոխարենը խորհուրդ տվեց թերթ կարդալ` այդուհանդերձ չհերքելով, որ դա Արարատի նախկին մարզպետն է:

Հիշեցնենք` օրեր առաջ Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել նախկին պաշտոնյաներից մեկի դեմ: Այլ մանրամասներ պաշտոնապես չհրապարակվեցին, բայց մամուլում տարածված լուրերի համաձայն` հաղորդումը վերաբերում էր Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին, որն այդ պաշտոնում 2008թ-ին փոխարինել էր Ալիկ Սարգսյանին, երբ վերջինը նշանակվեց ՀՀ ոստիկանապետ:

Վարդգես Հովակիմյանին 2011 թվականին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու և պաշտոնեական անփութություն կատարելու համար: Այն ժամանակ Հովակիմյանը տարբեր առիթներով հայտարարել էր, թե այդ ամենի հետևում կանգնած է եղել Ալիկ Սարգսյանը:

Նշենք, որ մի քանի օր առաջ ԶԼՄ–ները հրապարակեցին 2008-2010թթ. Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանի նամակը, որը նա ուղարկել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, իսկ պատճենը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Ըստ հրապարակումների` Սարգսյանն այդ նամակը ստանալուց հետո է դիմել ՀՔԾ՝ բողոքելով, որ Հովակիմյանը փորձում է շանտաժի միջոցով գումար կորզել: Նա Սերժ Սարգսյանին ուղղված նամակում հայտնել է, որ
Ալիկ Սարգսյանը կաշառակեր է և ոստիկանի անունը արատավորող անձ։ Նա նաև հայտնել է, որ նախկին ոստիկանապետը կաշառք է վերցրել, որպեսզի ոմանց աշխատանքի ընդունի, բայց խոստումը չի կատարել։ Հովակիմյանը վստահեցրել է նաև, որ Սարգսյանը Արարատի մարզի ամենահարուստ մարդն է, և
դժվար է գտնել մեկ այլ մարդու, ով այդքան սեփականության վկայական ունենա՝ շենքեր, շինություններ, գյուղնշանակության հողեր, ավազի, տրավերտինի և այլ հանքավայրեր, խանութներ ու հասարակական սննդի օբյեկտներ:

Լրահոս
0