Ուզում եք չիր պատրաստել, թե ջերմոց տեղադրել. Հայաստանում կիջեցնեն վարկի տոկոսադրույքները

CC BY-SA 2.0 / ReflectedSerendipity / Yerevan MarketАрмянский рынок. Архивное фото
Армянский рынок. Архивное фото - Sputnik Արմենիա
Պետությունը կաջակցի մրգերի, բանջարեղենի, կաթի կամ մսի վերամշակման համար տրամադրվող վարկերի հարցում։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստանի իշխանությունները կօգնեն ագրոբիզնեսին` նոր սարքավորումներ ձեռք բերելու հարցում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Ծրագիրը մեկնարկում է մոտ օրերս, պետբյուջեի միջոցներով։

Совещание премьер-министра Никола Пашиняна с представителями банковского сектора Армении (3 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բանկերը կզիջեն մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները

Այդ աջակցության շնորհիվ հնարավոր կլինի գնել սառցարաններ կամ չիր պատրաստելու սարքեր, ջերմոցներ, պաստերիզատորներ, նույնիսկ արտադրական կոնվեյերներ. այն ամենն, ինչն այսպես,թե այնպես կապված է ագրարային արտադրության հետ։ Եթե որևէ մեկը (լինի անհատ գյուղացի, թե բիզնես) նման սարք գնի, նրան կօգնեն վճարել լիզինգը։

«Մենք բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին նման սարքերի համար կառաջարկենք լիզինգ տրամադրել 11% տոկոսադրույքով, որից 7% կսուբսիդավորենք մենք։ Այսինքն` գնորդին կմնա միայն 4%–ը», – նշեց Մակարյանը։ Լիզինգի կանխավճարը 20% կկազմի, իսկ մարման ժամկետը` մինչև 8 տարի կլինի։

Հիշեցնենք, որ նման ծրագիր արդեն գործում է գյուղատնտեսական մեքենաների (տրակտորներ, կոմբայներ, հնձիչ մեքենաներ) լիզինգի համար։ Այստեղ 9%–ից սուբսիդավորվում է 7%–ը։

«Գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ բանկերն արդեն հաջողությամբ աշխատում են, այդ պատճառով հետաքրքրություն են ցուցաբերում նաև սարքավորումների նկատմամբ», – ավելացրեց Մակարյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շատ կարևոր թեմա. Փաշինյանը հիփոթեքի թեմայով խորհրդակցություն է հրավիրել

Ծրագրի համար ընդհանուր առմամբ 4.5 մլրդ դրամ (մոտ 10 մլն դոլար) է հատկացվելու։ Մեկ սուբյեկտի հաշվով օգնությունը կկազմի մինչև 230 մլն դրամ (480 հազար դոլար)։ Ընդհանուր 4.5 մլրդ–ից լիմիտ է սահմանվելու գյուղացիների և փոքր բիզնեսի համար, որպեսզի խոշոր բիզնեսը ողջ գումարը չտանի։

Ագրոբիզնեսի քիչ թե շատ վճարունակ պահանջարկը Գյուղատնտեսության նախարարությունը 2.5 անգամ շահավետ է գնահատում` 10-11 մլրդ դրամ։

«Մենք մասամբ կօգնենք, այնուհետև կմտածենք ծրագրի ընդլայնման մասին։ Մեզ համար կարևորը, որ բիզնեսը թարմացնի իր սարքավորումները, իսկ դա նշանակում է, ավելի մրցունակ լինի», – ավելացրեց Մակարյանը։

Ակնկալվում է, որ կառավարությունը ծրագրին հավանություն կտա հաջորդ շաբաթ։ Դրանից հետո անմիջապես կսկսեն իրականացնել աջակցությունը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն