00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի գազարը ԵԱՏՄ–ում թուրքականի և պակիստանականի հանդեպ առավելություն ունի

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցПрилавок с фруктами и овощами на Даниловском рынке в Москве.
Прилавок с фруктами и овощами на Даниловском рынке в Москве. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական կողմի առաջարկով չեղարկվել են երրորդ երկրներից պտուղ–բանջարեղենից պատրաստված մուրաբաների ներկրման համար նախատեսված սակագնային արտոնությունները։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Եվրասիական միությունը մի վայր է, որտեղ հայկական բիզնեսին ամենից հեշտն է վաճառել սեփական միրգն ու բանջարեղենը։ Չկան մաքսային տուրքեր, ավելի պարզեցված սանիտարական վերահսկողություն կա։ Արդյունքում, նույնիսկ երբ Ռուսաստանում ռուբլու կուրսի անկում եղավ, այնտեղ շարունակում էին հայկական միրգ, բանջարեղեն, լոլիկներ և մուրաբա գնել, այնուհետև նաև հագուստ։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը խոսել է Պուտինի հետ հարաբերությունների և ԵԱՏՄ շուկայի մասին

2014 թվականին Հայաստանը Ռուսաստան 308 մլն դոլարի ապրանք է արտահանել, 2015 թվականին` 245։ Իսկ 2017 թվականին արտահանումը ավելի քան 540 մլն է կազմել։ Այսինքն 2.5 անգամ ավելի։

Մրցակիցներ շուկայում, իհարկե, շատ կան` սովորական բան է շուկայական տնտեսության համար։ Ստիպված են մրցակցել նաև թուրքական լոլիկների, մրգերի և հագուստի, ինչպես նաև մի շարք այլ երկրների ապրանքների հետ։

Իհարկե, թուրքական ապրանքներն ավելի մատչելի են. որքան մեծ է արտադրությունը, մեխանիզացիան շատ, այդքան ապրանքն ավելի էժան է։ Սակայն Հայաստանը պատասխան առավելություն ունի։ ԵԱՏՄ արգելափակիչ մաքսային տուրքն է։ Այն գործում է գրեթե ամբողջ միրգ ու բանջարեղենի համար, որոնք աճում են նաև ԵԱՏՄ–ում։

Տուրքեր չեն գործում միայն այն միրգ ու բանջարեղենի համար, որոնք ԵԱՏՄ–ում չեն աճում։ Սակայն այստեղ էլ 2017 թվականին Եվրասիական միությունը տուրքեր է սահմանել նարնջի և պիստակի համար։ Ի՞նչ կապ ունի Հայաստանը։ Այն, որ այստեղ արդեն 600 հա պիստակի այգիներ են տնկվել, որոնք սկսելու են պտուղ տալ 1-2 տարի հետո։

Спикер Парламента Ара Баблоян принял чрезвычайного и полномочного посла РФ в РА Сергея Копыркина (2 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Բաբլոյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Սակայն և՛ Թուրքիան, և՛ Պակիստանը, և՛ մի շարք այլ երկրներ շարունակում են օգտվել զգալի մաքսային արտոնությունից։ Նրանք զարգացող երկրների ցանկում են, և նրանց ապրանքներից եվրասիական մաքսակետում միայն 25% է գանձվում։ Նկատենք, որ Թուրքիան ռուսական ապրանքների համար նման արտոնություններ չի կիրառում։ Հայկականի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։

Այդ արտոնությունն էլ հենց առաջարկել է չեղարկել Հայաստանը։ Այդ առաջարկն ընդունել էր ԵՏՀ–ի խորհուրդը 2017 թվականի օգոստոսին (N53 որոշում)։ Գազարի, ճակնդեղի, մուրաբաների, խաղողի հյութի, տոմատի մածուկի և լոլիկից պատրաստած պահածոների համար նախատեսված սակագնային արտոնությունները չեղարկվել են։

Այս փոփոխությունները նշվել են «2019 թվականին և 2020 ու 2021 թվականների պլանային ժամանակահատվածում բյուջետային և հարկային քաղաքականության հիմնական ուղղությունները» նախագծում։ Այն հրապարակել է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը։ Վերջին մի քանի օրվա ընթացքում փաստաթուղթը հայտնվել է Հայաստանի ուշադրության կենտրոնում։

Միայն մի բան է վշտացնում. այդ արտոնությունը չեղարկել են բոլոր 104 զարգացող և 48 պակաս զարգացած երկրների համար։ Իսկ զարգացող երկրների ցանկում են ոչ միայն Թուրքիան կամ Պակիստանն են, այլև բարեկամական Արգենտինան և Լիբանանը, Սիրիան և Սերբիան։ Իսկ պակաս զարգացած երկրների` Մալավին, որտեղ բնակչության մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ–ն տարեկան 300 դոլար է կազմում, կամ Ուգանդան, որտեղ 10.000 մարդուն բաժին է ընկնում մեկ բժիշկ։

Իհարկե, լավ կլինի այնպես անել, որ և բարեկամներին օգնենք, և հակառակորդներին իզուր երես չտանք…

Լրահոս
0