Լուկաշենկոն «Միսս Բելառուս-2018»–ին «ուղարկում» է կոլխոզում աշխատելու

© Sputnik / Виктор Толочко / "Мисс Беларусь-2018" Мария Василевич
Мисс Беларусь-2018 Мария Василевич - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է ուրախացնել հասարակությանը իր վառ ու յուրահատուկ հայտարարություններով։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Միսս Բելառուս-2018»-ի տիտղոսակիր Մարիա Վասիլևիչին խորհուրդ է տվել աշխատել կոլխոզում։ Sputnik Բելառուսը հայտնում է, որ Լուկաշենկոն այս մասին խոսել է Մոգիլյովի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ։

«Մաշենկա, մոտ արի, աղջիկս։ Արի, նստիր։ Տեսնենք` ինչպես կնայվես «Կուպալովսկոյեում» (կոլխոզի անվանում- խմբ.)։ Կգնաս «Կուպալովսկոյե»։ Հաշվիչով կհաշվես։ Թե՞ ձեզ այդպիսի բաներ չեն սովորեցրել», — հետաքրքրվել է Լուկաշենկոն։

Վասիլևիչն ասել է, որ պատրաստ է մոդելային եռամյա պայմանագրի ավարտից հետո կոլխոզ մեկնել, եթե, իհարկե, Լուկաշենկոն չի կատակում։ Նա նաև նշել է, որ Մոգիլյովի մարզում գիտակցել է` ինչ դժվար է գյուղատնտեսների աշխատանքը։

Մարիա Վասիլևիչն ավարտել է Բելառուսի պետական տնտեսական համալսարանը։

© Photo : official site of the President of Belarus / Ալեքսանդր Լուկաշենկոն և Մարիա Վասիլևիչը
Ալեքսանդր Լուկաշենկոն և Մարիա Վասիլևիչը - Sputnik Արմենիա
1/2
Ալեքսանդր Լուկաշենկոն և Մարիա Վասիլևիչը
© Sputnik / Виктор Толочко / Մարիա Վասիլևիչ
Մարիա Վասիլևիչ - Sputnik Արմենիա
2/2
Մարիա Վասիլևիչ
1/2
Ալեքսանդր Լուկաշենկոն և Մարիա Վասիլևիչը
2/2
Մարիա Վասիլևիչ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի է իր ինքնատիպ պահվածքով ու հայտարարություններով։ Մի անգամ նա զուգերգով հանդես է եկել Տաիսիա Պովալիի հետ։

Բելառուսցի հաքերների խարդախությունների մասին նյութը դիտելուց հետո էլ ասել է, որ հպարտանում է նրանցով։

 

Լրահոս
0