ՀՀԿ-ական պատգամավորը որոշել է լքել Հայաստանը. «Ժամանակ»

© Sputnik / Asatur Yesayants / Депутат от фракции РПА Ашот Арсенян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции РПА Ашот Арсенян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժամանակ» թերթը գրում է, որ պատգամավորը պատրաստվում է վաճառել «Ջերմուկ գրուպը» և հեռանալ Հայաստանից։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. ԱԺ երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը ԱԱԾ վերջին զարգացումներից տագնապած՝ որոշել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վաճառել ռուսական բանկերից մեկին և լքել Հայաստանը։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Նա հասկանում է, որ «Լիդիան Արմենիայի» շուրջ զարգացումները և ջերմուկցիների արդարացի վրդովմունքը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ջերմուկի մայր գործարանը տարիներ առաջ խաբեությամբ և մի շարք մութ գործարքների արդյունքում ամերիկահայ գործարար Կայծակ Ջեյթլյանից խլելու փաստերը մոտ ապագայում ԱԱԾ դիմակավորներին կարող են ուղղել իր հասցեներ»,- գրված է հոդվածում։

Նշենք, որ Արսենյանը պատգամավոր է 2003 թվականից։

Լրահոս
0